Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀՀ կառավարությունը գերադասում է գնալ այլ ճանապարհով, այն է՝ հանձնել անվտանգության կարևորագույն հարցերը Մոսկվային

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Բացի այդ, Փրայսը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո բանակցություններին:

«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հիշեցնում է նաև, որ Պետդեպը Հայաստանին հորդորել է կառուցողական դիրքորոշում ունենալ Մինսկի ֆորմատում արցախյան հակամարտության կարգավորման հարցում․ «Այսինքն՝ իսկապես այսօր կա Հայաստանի դիրքորոշման խնդիր։ ԱՄՆ-ն հորդորում է ՀՀ իշխանություններին քայլեր ձեռնարկել ու օժանդակել Մինսկի խմբի աշխատանքին։ Այդ թվում՝ նաև սահմանին արհեստականորեն ստեղծված լարվածության հետ կապված, լուծումը, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ հանձնել սահմանի վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերին, բնականաբար վատթարացնում է Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանի ու Եվրամիության, Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր վարում է քաղաքականություն, որը վատթարացնում է Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ։

Խոսելով այն մասին, որ կան դիտարկումներ, որ արևմուտքից ռազմական աջակցություն սպասելն այնքան էլ ռեալ չէ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց․ «Սա միակ լուծումն է Հայաստանի համար՝ ամրագրել հրադադարը։ Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա հրադադարի վերաբերյալ որևէ համաձայնագիր, որն իրավական պատասխանատվություն կստեղծեր կողմերի համար՝ հրադադարը խախտելու համար։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որպես համաձայնագիր ապօրինի և կողմերի համար իրավական հետևանքներ չստեղծող մի քաղաքական որոշում է։ Բնականաբար Հայաստանի շահերից է բխում վարել քաղաքականություն, որպեսզի հրադադարի համաձայնագիրը ամրագրվի, դառնա միջազգային փաստաթուղթ, գրանցվի նաև ՄԱԿ-ի քարտուղարությունում ու իրավական հետևանքներ ստեղծի կողմերի համար։ Եվ երկրորդը, որ միջազգային խաղաղարար ուժեր տեղակայվեն շփման գծում։ Հայաստանն ու Ադրբեջանը այսօր չեն կարող պետական սահմանի մասին պայմանագիր ունենալ, որովհետև գտնվում են պատերազմի մեջ և հարկավոր է հասնել հակամարտության դադարեցման մասին պայմանագրի, որը միայն Մինսկի խմբի հովանու ներքո կարող է լինել։ Բնականաբար այդ հրադադարի հսկողության համար հարկավոր է ունենալ միջազգային կոլեկտիվ ուժերի աջակցությունը հրադադարի հսկողության համար։ Այսօր այդպիսի հնարավորություն Հայաստանն ունի, կարող է իրականացնել դա, բայց ՀՀ կառավարությունը գերադասում է գնալ այլ ճանապարհով, այն է՝ հանձնել Հայաստանի անվտանգության կարևորագույն հարցերը Ռուսաստանի Դաշնությանը, դրանով զրկել Հայաստանը ինքնուրույնությունից՝ արտաքին քաղաքականության հարցերում, որովհետև դա է նման քաղաքականության գինը և պահպանել այն անորոշությունը, որն այսօր կա»։

Քաղաքագետն ընդգծեց՝ Արցախում ռուսական զորքերը խաղաղարար գործունեություն իրականացնելու համար որևէ մանդատ չունեն ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Ադրբեջանի կողմից․ «Չկա Ադրբեջանի խորհրդարանի որևէ որոշում, որով նա հաստատում է Ռուսաստանի Զինված ուժերի ներկայությունը, նրանց մանդատը Արցախի՝ միջազգային իրավունքի տեսակետից վիճելի տարածքում։ Սա լրջագույն խնդիր է, որովհետև Ռուսաստանն ինքն է որոշում իր մանդատն ու գործունեության ձևաչափը։ Իսկ Հայաստանի համար դա լրջագույն սպառնալիքներ է պարունակում։Թե ինչպես կիրականացնի Ռուսաստանի Դաշնությունն իր գործառույթները՝ կախված է միայն Ռուսաստանից՝թե՛ Արցախում և թե՛ ՀՀ սահմանի վրա, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի որոշումը դառնա իրականություն»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ ստեղծվում է ընդհանուր տպավորություն, իբրև թե կա խաղաղությունը պահպանող ուժ, բայց իրականում, քանի որ դրա տակ որևէ իրավական հենարան ստեղծված չէ, ամեն ինչ գողական աշխարհի կանոններով է որոշվում, ապա դա չարաշահումների համար մեծ ազատություն է տալիս․ «Տեսնում ենք, թե Արցախում Ռուսաստանի Զինված ուժերը ինչպես իրենց պահին անցած տարվա դեկտեմբերի 14-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Խծաբերդի և Հին Թաղեր տարածքում տեղակայված մեր ռազմական ստորաբաժանումների վրա։ Այդ ամենը լուրջ վտանգներ ու փաստեր են, որոնք բոլորի աչքի առաջ են։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այդ քաղաքականության իրականացումը և դա վկայում է նախ իր քաղաքական կողմնորոշման մասին, որ ինքը Հայաստանում Ռուսաստանի դրածոն է և երկրորդը՝ քաղաքական կուրսի մասին, որը Հայաստանը տանում է դեպի կործանման։ Ցանկացած երկիր, որը չունի միջազգային երաշխիքներ իր անվտանգության պահպանման համար և չունի սեփական բավարար պաշտպանության համար ուժեր՝ դատապարտված է լինելու զավթված ու այլ պետությունների լծի տակ ապրելու կարգավիճակում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում