Մեծ Բրիտանիայի Ծովային առեւտրական փոխադրումների համակարգման կազմակերպությունը հաղորդում Է ստացել Օմանի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին: Համապատասխան տեղեկությունները զետեղված են համակարգողի կաքում:
Կայքի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 29-ի երեկոյան Երեւանի ժամանակով մոտավորապես 22:00-ին Արաբական ծովում Դուքմ նավահանգստից մոտ 152 կիլմետր հեռավորության վրա: Ինչպես հետեւում Է համակարգողի հաղորդագրությունից, պատահարը կապված չԷ ծովահենության հետ: Նշվում Է, որ կատարվում Է միջադեպի հետաքնություն: Այլ մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: