Thursday, 18 04 2024
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում

Վերադարձ Քի Վեսթ. ի՞նչ կասի Ռոբերտ Քոչարյանը

Գեղարքունիքի սահմանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքը պահանջում է մանրազնին դիտարկում, հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հայաստանի, արցախյան հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ու ռեգիոնի շուրջ ընդհանրապես: Սահմանային ագրեսիայի առնչությամբ հայտարարություն էր տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը, իր ներկայացուցիչ Նեդ Փրայսի միջոցով: Այդ հայտարարության մեջ նշվում է «բոլոր հարցերի» կարգավորվածության անհրաժեշտությունը, ինչի ուշագրավ տողատակերի հավանականության հարցը դիտարկեցի նախօրեի հոդվածում: Հաջորդեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում խոսվում է համանախագահության ձևաչափի ներքո բանակցությունը սկսելու անհրաժեշտության մասին, նաև այն մասին, որ կողմերը պետք է սկսեն խոսել դրա շուրջ՝ յուրաքանչյուրը իր առաջնահերթությամբ ու օրակարգով:

Ինչպես հայտնի է, այստեղ մեզ համար առանցքային դիրքում է Արցախի կարգավիճակի, Շուշիի և Հադրութի, Լաչինի կարգավիճակի հարցերը, իսկ Ադրբեջանը լրիվ հակառակ տրամաբանությամբ մերժում է դրանք և առաջ քաշում «զանգեզուրյան միջանցքի» հարց: Խնդրահարույցը այստեղ այն է, որ համանախագահները փաստորեն մի կողմից հայկական օրակարգն են ընդունում, մյուս կողմից չեն մերժում ադրբեջանական օրակարգը: Այլ կերպ ասած, նրանք առաջարկում են խոսակցությունը սկսել հենց այդ օրակարգերից:

Անկասկած, սա խնդիր է թե Բաքվի, թե Երևանի համար: Այդուհանդերձ, մենք պետք է խորհենք մեր խնդիրները լուծելու մասին, Բաքվի խնդիրը մեր հոգսը չէ: Փաստացի ստացվում է, որ համանախագահները ըստ էության առաջարկում են վերադառնալ առնվազն քիվեսթյան բանակցության կամ կարգավորման տրամաբանությանը: Համենայնդեպս հայտնի է բանակցային պատմությունից, որ քիվեսթյան տարբերակում է կապակցվել արցախյան կարգավորումը միջանցքային տրամաբանությանը: Եվ ամենախնդրահարույցը անշուշտ այն է, որ այդ ժամանակ Երևանը տվել է այդ նախադեպը ստեղծելու հնարավորություն, ինչին այսօր հղում է անում Բաքուն և թերևս ինչի հիման վրա ստանում համանախագահների առնվազն լուռ լոյալությունը: Այդ առնչությամբ, ի դեպ, շատ կարևոր է, թե այսօր ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ մոտեցումներ և սկզբունքային դիրքորոշում ունի Քե Վեսթում այդ տրամաբանությամբ բանակցած անձը՝ Հայաստանի այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Սա լոկ քաղաքական պատասխանատվության հարց չէ, այլ ներկայիս հայկական լուծումների համար էական նշանակություն ունեցող գործոն, անկախ երկրորդ նախագահի հանդեպ որևէ մեկի վերաբերմունքից հաշվի առննելով այն, որ նա Հայաստանի նոր քաղաքական կոնֆիգուրացիայում, նոր խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած ուժի ղեկավարն է: Ի վերջո, արցախյան հարցում նոր օրակարգային մարտահրավերներին դիմակայելու գործում հայկական ուժը պետք է լինելու փնտրել հայկական հասարակական-քաղաքական համակարգի ներուժի մեջ, ոչ միայն քաղաքական ներկայիս մեծամասնության: Անկասկած, հարկ է նկատել, որ քիվեսթյան տրամաբանության մասին գնահատականը առավելապես հարաբերական-պայմանական է, այլ ոչ նույնական քսանամյա վաղեմության քննարկումներին: Քի Վեսթը ինչպես հայտնի է տապալվեց այն բանից հետո, երբ այնտեղ համաձայնություն տված Հեյդար Ալիևը Բաքվում «ընկավ» ՄԳԻՄՕ ավարտ որդու «խելքին», որը փաստորեն պատրաստվում էր ստանձնել իշխանությունն ու վարել պատերազմահեն քաղաքականություն: Իհարկե այդ տապալումը անհրաժեշտ էր Ռուսաստանի համար, քանի որ ամերիկյան կարգավորման տարբերակի իրականացումը էապես թուլացնելու էր ՌԴ ազդեցությունն ու ընդլայնելու էր ԱՄՆ ազդեցությունը Կովկասում: Ներկայումս, արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է աշխատել այդ տրամաբանությամբ, արդեն ունենալով գործուն երաշխիքներ Արցախում իր ռազմական ներկայության, Սյունիքում ռազմական ընդլայնված ներկայության տեսքով: Եվ արդյո՞ք այդ հողի վրա առկա են ամերիկա-ռուսական քննարկումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում