Հայաստանը չհայտարարված պատերազմում է, իսկ ներսում որոշ ուժեր սլաքներն ուղղել են ժողովրդի դեմ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Վ․ Խաչատրյանը ԱԺ իրենց աշխատանքը պայմանավորում է ընդդիմության աշխատանքի հետ․ «Մեր աշխատանքը կախված է նրանից՝ ինչպես կաշխատի ընդդիմությունը, արդյոք նրանք կտրամադրվեն կատարել ժողովրդի պատվերը, թե կառաջնորդվեն խմբակային շահերով: Եթե նրանք ընտրեն դեբոշի ճանապարհը, անձամբ ես կանտեսեմ նրանց գործունեությունը ԱԺ դահլիճում, չենք ներքաշվի անիմաստ «քաշքշուկի» մեջ: Լինելով իշխանության մեջ թելադրելու ենք օրակարգ և սահմանելու ենք խաղի կանոններ»,-նկատեց Խաչատրյանը: