Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ խաղը Տավուշում
«Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում». Պեսկով
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի

Տպավորություն է՝ Հայաստանը Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպես օգտագործել․ Երևանի կողմից պետք է քայլ արվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը

-Տիկին Չոբոյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, անդառնալով սահմանային լարվածությանը, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո։ Հայաստանը, որ չունի ՀԱՊԿ-ից որևէ արձագանք և աջակցություն, ինչպիսի՞ աջակցություն կարող է ստանալ Ֆրանսիայից։

-Կարծում եմ՝ ակնկալիքները Ֆրանսիայից այս հրաձգությունից հետո չեն փոխվել, ակնկալիքները նույնն են մնացել։ Անմիջական ակնկալիքը միայն դիվանագիտական է։ Ֆրանսիան, ինչպես Միացյալ Նահանգները, մտադիր են վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և ոչ միայն Արցախի խնդրով, այլ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցերը լուծել դիվանագիտական և քաղաքական խողովակներով։ Առայժմ Ֆրանսիայից Հայաստանը կարող է միայն դիվանագիտական օգնություն ստանալ։ Համագործակցության մյուս ոլորտների շուրջ կխոսեն Մակրոնի այցի ժամանակ։ Իսկ մինչ այդ, եթե Հայաստանը որոշի ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմել կամ ԵԱՀԿ-ին, կամ ԵՄ-ին, որպեսզի Ադրբեջանի՝ սահմանի վրա հարձակողական արարքները կանխվեն, կարծում եմ, Ֆրանսիան անմիջապես պետք է օգնի Հայաստանին։ Հիմա թե ինչու մինչև հիմա չեն դիմել մասնավորապես ՄԱԿ անվտանգության խորհրդին, ինձ համար անհասկանալի է։ Եվ իսկապես այն իրողությունը, որ Մոսկվայում են տեղի ունենում հանդիպումները և բացառապես միայն Մոսկվայում, այսօր շահագրգիռ այլ կողմեր կան, և նույնիսկ եթե այդ շահագրգռվածությունը  կարողանա ինչ-որ տեղ կյանքի կոչվել, որովհետև Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նպատաը Մինսկի խմբի վերականգնում է, մինչ այդ, կարծում եմ, որ տրամաբանությունը պետք է լինի այն, որ ոչ թե Ռուսաստանը շրջանցել, բայց նաև դիվանագիտական մյուս հարթակները գործի դնել։ Այնպես որ Ֆրանսիայի դեսպանը սա է ցանկացել ասել, ոչ ավելի։

Եվ այսօր ակնկալել, որ Ֆրանսիան զորք և զենք պետք է ուղարկի, ճիշտ չէ, ակնկալիքը միշտ դիվանագիտական է, բայց Հայաստանի կողմից պետք է արվի քայլ. և այդ քայլը  չեմ հասկանում ինչու չի եղել մինչև հիմա։

Հայաստանի անվտանգությունն այսօր կախվածության մեջ է բացառապես Ռուսաստանից, ինչը սխալ քաղաքականություն չէ, բայց միայն Ռուսաստանից կախված մնալը սխալ քաղաքականություն է։

-Դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը՝ նշելով, որ Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում։

-Այո՛, և այստեղ ալյանսների փոփոխություն չի կարող տեղի ունենալ, այստեղ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ռազմավարական ոլորտներում բազմականացնելու խնդիր կա, և կան հնարավորություններ։ Բացի այդ, կարծում եմ՝ Հայաստանը պետք է իմանա՝ ուր է գնում, այստեղ անորոշություն կա, որը դեռ անհասկանալի է ինձ համար։

-Կարծում եք՝ Հայաստանը չգիտի՞՝ ուր է գնում, Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպե՞ս օգտագործել։

-Այո՛, ես ունեմ այդպիսի տպավորություն։ Գուցե այլ գործընթացներ գոյություն ունեն Ֆրանսիայի հետ, որ ես չգիտեմ, այդ մասով չեմ կարող խոսել, և ոչ թե միայն Ֆրանսիայի հնարավորությունները, այլ այսօրվա դրվածքը, որ նպաստավոր է Հայաստանի արտաքին քաղաքականության բազմականացման, այսօրվա դրվածքից օգտվելու անկարողության մեջ է Հայաստանը, եթե իհարկե արտաքնապես տեսնված գործընթացները իրականություն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում