Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Իրանը երբեք էլ չի համակրել Մինսկի խմբին, նրա քաղաքականությունն ավելի մոտ է Ռուսաստանի դիրքորոշմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

https://www.1in.am/assets/uploads/2021/01/00-495.jpg

-Պարոն Շահմուրադյան, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել  հայ-ադրբեջանական բանակցություններում և նշել է, որ Իրանը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության մասին, ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Թեհրանն այս փուլում։

-Անկասկած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումները խիստ մտահոգում են Իրանին՝ անվտանգության առումով։ Եվ Իրանը  բազմիցս այդ տեսակետից իր մտահոգությունն է հայտնել  և կողմերին զսպվածության կոչ է արել։ Ես կարծում եմ, որ պարոն Խաթիբզադեի հայտարարությունն Իրանի ընդհանուր քաղաքականության շրջանակներում է եղել։ Նկատի ունենալով Իրանի ներկայիս իրավիճակը սահմանամերձ շրջաններում, տեղի ունեցող բախումները, Աֆղանստանում առաջացած խնդիրները, Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգում են Իրանին՝ իր անվտանգությունն ապահովելու իմաստով։ Նաև Իրանի համար խիստ կարևոր է Հայաստանի՝ Սյունիքի հատվածի անվտանգության ապահովումը՝ նկատի առնելով իր տնտեսական ծրագրերի հեռանկարը, որ Սյունիքի միջոցով ուզում է ճանապարհ բացել դեպի Սև ծով և Եվրոպա և այն, որ Իրանը սպասում է նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո մեծ  հավանականությամբ բանակցություններ սկսել Եվրոպայի հետ ու Հայաստանին դիտում է որպես  տարանցիկ ճանապարհ  դեպի Եվրոպա։

Ես կարծում եմ, որ արտգործնախարարության հայտարարությունը բխում է Իրանի առկա մտահոգություններից՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար։ Ինչպես որ հայտարարվել է՝ Իրանը ցանկանում է  բոլոր հարևան ու բարեկամ երկրների հետ իր բարիդրացիական կապերը պահպանել ու օգնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու աշխատանքներին։

-Իսկ Հայաստանը կարո՞ղ է հույս ունենալ, որ Իրանի դիրքորոշումը հայանպաստ կլինի, թե հերթական անգամ գործ կունենանք բալանսավորված քաղաքականության հետ։

-Իրանը Հայաստանի կամ ադրբեջանի նկատմամբ որոշակի կողմնապահ քաղաքականություն չի վարում ու փորձում է երկու երկրների միջև բալանսավորումը պահպանելով իր բարիդրացիական հարաբերությունները հաստատել երկու կողմերի հետ։ Մենք հաճախ ենք տեսնում, որ Իրանի պաշտոնյաների հայտարարությունում ընդգծված է, որ Իրանը ցանկանում է խաղաղությունը պահպանել կողմերի միջև ու պատրաստ է երկու կողմերի հետ էլ համագործակցել։ Չենք կարող հստակ ասել, որ Իրանը հայանպաստ  քաղաքականություն է վարում ընդդեմ Ադրբեջանի կամ  հակառակը։

-Թեհրանի ջանքերն, ամեն դեպքում, Մինսկի խմբին զուգահե՞ռ կլինեն, թե կա աջակցություն այդ խմբի աշխատանքներին։

-Այս պահի դրությամբ չենք  կարող գնահատական տալ, որ Իրանը համամիտ է Մինսկի խմբի ջանքերի հետ, որովհետև Իրանի քաղաքականությունը մասամբ մոտ է նաև Ռուսաստանի դիրքորոշմանը։

-Առանձին Ռուսաստանի՞։

-Այս տարիների ընթացքում, ղարաբաղյան պատերազմից առ այսօր բանակցությունների ընթացքում Իրանը այնքան էլ չի համակրել Մինսկի խմբի համանախագահության ջանքերին։ Երբեմն արտահայտվել է  այդ ուղղությամբ։ Բայց կարծում եմ, որ Իրանը  նախապատվություն կտա միջազգային ջանքերին՝ Ռուսաստանի մեծ դերակատարությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում