Քննիչ հանձնաժողովը պետք է սկսի 97 թվականից, երբ Առաջին նախագահը ասեց, որ պետք է գնանք փոխզիջումների: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշմանը:
Սիրունյանը կարծում է, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև արտախորհրդարանական ուժերը․ «Ժողովուրդը պետք է իմանա՝ դավաճանություն եղել է, թե ոչ․ տվեք դավաճանների անունները: Լրտեսները վխտում են»: