Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Ռուսը մեր թշնամին է, բայց դա պետք է տեսնել

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է նախկին քաղբանտարկյալ, Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանը։


Օգոստոսի 18-ին լրանում է  Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարաձգման (25-ից 49 տարի) մասին արձանագրության մեկ տարին, որը Հայաստանի խորհրդարանը 80 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով վավերացրեց։  Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարաձգմանը։


– Ինքս սկզբունքորեն դեմ եմ Ռուսաստանի  հետ դաշինք կազմելուն, բայց եթե նույնիսկ իշխանությունը (իրենց պատկերացումներով Հայաստանի շահերից ելնելով) գտնում է, որ դա կարևոր է, այդքան երակարաժամկետ պայմանագիրը սխալ էր։ Այսօր աշխարհում աշխարհաքաղաքական փոփոխությունները բավական արագ են լինում, ու այս պայմաններում պայմանագիրը 50 տարով երկարաձգելը ոչ մի կերպ արդարացված չէ։ Այդ պայմանագիրն իր հետ ունի հարակից որոշակի կետեր, փոխադարձ շահեր, որոնց հետևանքները  մենք, որպես շարքային քաղաքացիներ, չենք էլ պատկերացնում։ Երկարաժամկետ պայմանագրերը պետությանը զրկում են  մանևրելու, արագ ու ադեկվատ քաղաքական դիրքորոշումներ ընտրելու հնարավորությունից։


Օրեր առաջ լրացավ ռուս-վրացական պատերազմի երեք տարին, ըստ Ձեզ, ի՞նչ շահեցին այս պատերազմում հակամարտող կողմերը։


– Մեր ժողովրդի մեջ կա այն սխալ ընկալումը, որ Վրաստանն այդ պատերազմում պարտվեց. Հայասատնում շատ կան քաղաքական գործիչներ, որոնք կա՛մ տգետներ են, կա՛մ էլ Ռուսաստանի ՊԱԿ-ի գործակալներ են և միտումնավոր քարոզչություն են անում, թե իբր Սաակաշվիլին սխալ քաղաքականություն վարեց ու կորցրեց այդ հողերը։ Բայց եթե մենք վերլուծում ենք փաստերը, հասկանում ենք, որ Աբխազիան, Օսիան և Աջարիան մինչև Սաակաշվիլու իշխանության գալը արդեն կորցված էին։ Ռազմական գործողությունների առումով Վրաստանը պարտվեց, բայց ես չեմ էլ կարծում, թե ինքը կարող էր և միտք ուներ ռազմական գործողություններով Ռուսաստանին հաղթել։


Այդ դեպքում ի՞նչ շահեց Վրաստանը։


– Պատերազմի հաղթության  ցուցիչն այսօր միայն ռազմական գործողություններով չի որոշվում, սառը պատերազմից հետո աշխարհում պատերազմների տեխնոլոգիան փոխվել է, ու եթե այդ տեսակետից ենք նայում, Սաակաշվիլին հաղթել է, որովհետև նա ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ Ռուսաստանը, որպես աշխարհաքաղաքական կենտրոն, գոյություն չունի։ Երբ Ռուսաստանը հայտարարեց, որ ճանաչում է Աբխազիայի և Օսիայի անկախությունը, իրեն պաշտպանեցին աշխարհում լուրջ կշիռ չունեցող երկրներ, այսինքն՝ Սաակաշվիլին ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ  Ռուսաստանը չի կարող որևէ միջազգային ռազմաքաղաքական դաշինքի առանցք հանդիսանալ։


Վրաստանը հասավ նրան, որ Արևմուտքի երկրները ճանաչեցին այդ տարածքները Վրաստանի տարածքային ամբողջականության տիրույթում, իսկ քանի դեռ Արևմուտքն է որոշում այսօրվա աշխարհակարգը, ու քանի դեռ նրանք ճանաչել են այդ տարածքները Վրաստանինը, ուրեմն այդ հողերը միանշանակ Վրաստանինն են։ Սաակաշվիլին գեոպոլիտիկայի առումով հաղթել է այդ պատերազմը։ Եթե պատերազմի նպատակը տարածքների ճանաչման խնդիրն էր, ապա կարող եմ ասել, որ նա հասել է դրան։


Ըստ Ձեզ, Հայաստանում արևմտյան կողմնորոշման ավելացման համար քաղաքական  ի՞նչ նպաստավոր պայմաններ կան։ Արդյոք մեզանում արևմտյան արժեհամակարգը սպասարկող քաղաքական ուժեր կա՞ն ։


– Առաջինը ամերիկյան դեսպանատան դիմաց ես եմ մեծ ցույց արել, խնդիրը արևմտամետությունը չի, բայց ես հայ նացիոնալիստ եմ, ու իմ գաղափարախոսությունը ինձ օգնում է ընտրել այն  գործիքները, որոնք առավելագույնս կօգնեն հայ ժողովրդի հզորացմանը, ինքնապաշտպանության ապահովմանը, մոդեռնիզացմանը, ու այս տեսակետից նայելով՝ նաև պատմություն եմ վերլուծում։ Ես այն դիրքորոշումը ունեմ, որ արևմտյան քաղաքակրթությունը իշխող է,  և հայ ժողովրդի զարգացման առավել լավ հեռանկարը արևմտյան քաղաքակրթության մեջ եմ տեսնում։ Այսքանով ես ունեմ արևմտյան արժեքների կողմորոշում։ Իսկ արևմտյան արժեքները քրիստոնեական արժեքներն են ըստ էության, այլ հարց է, որ  մեր հոգևոր առաջնորդները, լինելով տգետ կամ ծախու, ձևական քրիստոնյաներ, չեն կարողացել բացատրել  լայն մասսաներին, թե քրիստոնեական արժեքները ինչ են նշանակում, իսկ արևմուտքում կարողացել են այդ արժեքները բացատրել իրենց ժողովուրդներին, կարողացել են արժևորել, որոնք հետագայում՝ լուսավորչական շարժումից հետո, քաղաքացիական հասարակության մեջ ներդրվեցին։  Արևմուտքի, որպես քաղաքացիության  արժեհամակարգ ճանաչած ազատություն, հավասարություն, եղբայրությունը սկզբնական տեսքով քրիստոնեական արժեքներ են։ Ուղղակի տարանջատում եղավ։ Եթե մենք փորձենք այդ քրիստոնեական արժեհամակարգը պահպանել, էլ  պետք չէ, որ մենք մեզ կոչենք արևմտյան կողմնորոշում ունեցող։


Ինչ վերաբերում այն հարցին, թե կա՞ն Հայաստանում արևմտյան  արժեքներ կրող քաղաքական ուժեր կամ անձինք, ես կպատասխանեմ հարցով՝ իսկ Հայաստանում կա՞ն  քրիստոնեական արժեհամակարգ կրող մարդիկ։ Հավատ ունեցող մարդիկ կա՞ն,  նկատի ունեմ հավատ աստվածային արժեքների նկատմամբ, մեր ժողովուրդը պատկերացում ունի՞ ՝ որն է բարին և որը՝ չարը, դրանց չափորոշիչները նա չունի, այս է խնդիրը։


Եթե ինձ ասեք,  որ մեր ժողովրդի քաղաքական ուժերի մեջ կան մարդիկ, որոնք ազնվորեն, կրքոտ ու սրտանց ճանաչում ու պաշտպանում են ազատություն, հավասարություն, եղբայրություն արժեքները, ես կասեմ, որ  Հայաստանում կան արևմտյան քաղաքական կողմնորոշում ունեցող ուժեր, դա է ելակետը, իսկ մնացածը՝ ասենք ՆԱՏՕ-ին անդամագրվելը և այլն, զուտ ընթացիկ հարցեր են, որոնք ածանցված են այդ արժեհամակարգը կրելուց կամ չկրելուց։ Ես դեռ չեմ  տեսել կազմակերպված մի քաղաքական ուժ, որը այդ արժեքներին հավատա, եթե  լինեին, ես կտեսնեի ասպարեզում։ Եթե այդ մարդը հավատում է այդ արժեքներին, բայց ինքը չի քարոզում, չի խոսում այդ մասին, իշխանություններին այդ դիրքորոշումով չի քննադատում, ուրեմն իր համար առաջնային չեն այդ արժեքները։ Միայն Պարույր Հայրիկյանը՝ որպես անհատ, թեև արևմտյան աշխարհի որոշակի արժեքներ խորքային առումով չի քարոզում, բայց ռուսական գաղութացմանը դեմ է միշտ եղել։


Հավատն է մեզ փրկության տանողը, ոչ թե իշխանության լեգիտիմությունը։ Շատ  հաճախ ոչ լեգիտիմ իշխանավորը գալիս է և ավելի մեծ էվոլյուցիոն ու ռևոլյուցիոն փոփոխությունների է բերում։ Պետք է լինել հակալեգիտիմ, բայց դա չի նշանակում, որ ես սկզբունքորեն լեգիտիմությունը մերժում եմ, դա նշանակում է, որ ես ունեմ լեգիտիմության իմ չափանիշները, որոնք, ըստ իս, նորովի ու ավելի ադեկվատ են լինելու այսօրվա ժամանակին, որոնք այնպես են խնդիրները լուծելու, որ Հայաստանում  այլևս լեգիտիմության խնդիր չառաջանա։ Եթե 20 տարի է, չի  պահպանվում լեգիտիմությունը, նշանակում է, լեգիտիմության  նման կերպը ժամանակավրեպ է, այսինքն՝ անձերը այլևս կապ չունեն այստեղ։ Լեգիտիմությունը  մեզանում այնքան անարդյունավետ է, որ միշտ  գտնվում են սերժսարգսյաններ, որոնք կարող են անցնել այդ խնդիրը, ու  հետո իրենց դեմ պայքարե՞նք, թե ինչու են անցե՞լ։ Հակառակը, լեգիտիմության  նոր մեկանաբանություններ, ձևակերպումներ պիտի բերվեն, որոնք կտեղավորեն հանրության մեծ մասին իրենց մեջ, ու մեծ մասը թույլ չի տա փոխրամասնությանը բռնանալ իրենց ոչ լեգիտիմ քայլերին։


Վերջերս ավելանում են ռուսական միգրացիոն կետերը, որո՞նք են դրանց  քաղաքական, սոցիալական բաղադրիչները։


– Մենք մեր հայրենիքը փրկու՞մ ենք, թե՞ ոչ։ Եթե մենք մեր հայրենիքը փրկում ենք, միգրացիայի  խնդիրը կլուծվի, եթե ոչ՝ մարդիկ ի՞նչ անեն, մնան կործանվե՞ն։


Ռուսը մեր թշնամին է, բայց շատ քաղաքական ուժեր միայն միգրացիայի դեպքում են ուզում տեսնել ռուսի թշնամի լինելը։ 2020 թ. եթե ռուսը «Պրահայի գարուն» սարքի, ժողովրդին տրորի, նոր կասեն, որ ռուսը թշնամի է, բայց որ Մարտի 1-ին միջնորդավորված է սպանել, դա  չեն հասկանում։ Ինձ համար ավելի շատ խնդիր է, թե ինչպես փրկենք մեր երկիրը։ Պատմությունը մեզ տվել է այդ շանսը, բայց կարծում եմ, որ սա վերջին շանսն է։ Քաղաքակրթական փոփոխություն է գնում։ Նժդեհը լավ է ասում. «Եթե հայ ժողովուրդը ընդունակ  չէ հայրենիքի արժեքը գիտակցելու, ինքը  այդ հայրենիքը հանձնելու է նրանց, ովքեր հայրենիքի մասին ավելի բարձր ու վեհ պատկերացումներ ունեն»։ Պատմությունը ցույց տվեց, որ թուրքերն ու բոլշևիկներն ավելի վեհ պատկերացումներ ունեն «հայրենիք» հասկացողության մասին, քան հայ ժողովուրդը։ Իսկ ով իր հոգում չունի հայրենիքը, առարկայորեն էլ չի կարող ունենալ։ Խնդիրը այս դաշտում է։


Այս ամենի խնդիրը մեր ժողովրդի մոտ հավատի կորուստն է։ Մարդը ապրում է, բայց կիրք չկա մեջը։ Մեր ակտիվը ամենաշատը սրա մասին պիտի մտածի։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում