Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Գործնական որևէ ակնկալիք Արթուր Վանեցյանի գաղափարի իրացումից չունեմ․ Վահրամ Աթանեսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը

-Պարոն Աթանեսյան, «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նախաձեռնությամբ, որ, ի թիվս մյուս հանձնաժողովների, պետք ձևավորել ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Ինչպե՞ս եք գնահատում, նման անհրաժեշտություն արդյոք կա՞։

-ԱԺ մշտական հանձնաժողովները որպես կանոն ստեղծվում են օրենսդրական նախաձեռնությունների մասնագիտական քննարկման, գնահատականի և եզրակացության համար, որպեսզի դրանք դրվեն կամ չդրվեն խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը: Հիմա ի՞նչ օրենքի նախագիծ պետք է մասնագիտորեն քննարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը: Պետք է նախաձեռնի օրենք Արցախի՞ մասին: Կամ դնի Արցախի ճանաչման հա՞րց:  Գոյություն ունի Գերագույն խորհրդի որոշում՝ ընդունված դեռևս 1992թ.-ին, որով Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ միջպետական որևէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը կնշվի իբրև Ադրբեջանի մաս: Այդ որոշումն ուժի մեջ է: Եվ դա առավելագույնն է: Էլ ի՞նչ կարելի է անել խորհրդարանական մակարդակում: Կիրառել խորհրդարանական դիվանագիտության նոր և ավելի արդյունավետ գործիքակազմ: Իսկ դրա համար կան արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովներ, խորհրդարանական պատվիրակություններ ԵԽԽՎ-ում, ԱՊՀ միջխորհրդարանական, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում, գոյություն ունեն միջխորհրդարանական համագործակցության խմբեր, այդ թվում՝ Արցախի ԱԺ-ի հետ: Թող այս համակարգը գործի, և «Պատիվ ունեմ» դաշինքն էլ իր ներդրումն ունենա: Չգիտեմ, ես գործնական որևէ ակնկալիք Արթուր Վանեցյանի գաղափարի իրացումից չունեմ:

-Առհասարակ, նման հանձնաժողովի առկայությունը ի՞նչ կարող է տալ, երբ կա հստակ համագործակցություն երկու խորհրդարանների միջև։

-Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությունը քառորդ դարից ավելի պատմություն ունի, բայց գործնական տեսանկյունից արդյունք չկա: Տասնհինգ տարի մասնակցել եմ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերին՝ Ստեփանակերտում և Երևանում և որևէ արդյունք չեմ հիշում: Նոր իրավիճակում պետք է բոլորովին այլ որակի հարաբերություններ ձևավորել, խորացնել և զարգացնել: Առաջնահերթ պիտի դիտարկվի, կարծում եմ, Արցախի ընտրյալ իշխանության՝ ԵԱՀԽ-ի կողմից դեռևս 1992թ. մարտի 24-ին կոնսենսուսով, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, դե-ֆակտո ճանաչման միջազգային լեգիտիմացումը: Դա բարդ, դժվար, բայց իրացնելի առաքելություն է, որ պիտի ստանձնի նորընտիր Ազգային ժողովը: Մնացածը  «կենացների փոխանակման» ժանրից է:

-Արցախի ԱԺ նախագահը, անդրադառնալով այդպիսի հանձնաժողովի գաղափարին, նշել է, որ Առաջին գումարման ժամանակ Արցախի հարցերով հանձնաժողով կար։ Նա նաև ասել է, որ Հայաստանի խորհրդարանականներն այլևս հապաղելու ժամանակ չունեն։ Նախկինում ինչպիսի՞ աշխատանք է իրականացրել այդ հանձնաժողովը։

-Արցախի ԱԺ նախագահն այդ տարիներին քաղաքականության մեջ չի եղել, որքան հիշողությունս թույլ է տալիս: Այո՛, առաջին գումարման ԳԽ-ում էլ պոպուլիստներ կային: Եվ հասան նման հանձնաժողովի կազմավորմանը՝ այնտեղ խցկելով, հաճախ մեր կամքին հակառակ (գոնե իմ դեպքում) Արցախից ընտրված պատգամավորներիս: Արդյո՞ւնքը: Կլոր զրո: Եթե չասեմ, որ Սեյրան Բաղդասարյանը դարձավ հանձնաժողովի նախագահ, Սուրեն Զոլյանը՝ քարտուղար: Երկուսն էլ՝ ոչ Արցախից: և ստացվեց այնպես, որ եթե օրինակ ես լրատվության հարցերի հանձնաժողովում լինելով կարողանում էի ինչ-որ բան անել՝ Արցախում թերթերի ֆինանսավորում ապահովելու, զրկվեցի այդ հնարավորությունից: Կամ մեկը պաշտպանության հանձնաժողովում էր, մոտիկից տեղյակ էր բանակի կազմավորման, Արցախի պաշտպանությունը կազմակերպելու ծրագրերին: Նա էլ այդ հնարավորությունից զրկվեց: Իսկ Արցախի հարցերով հանձնաժողովի նիստ, որևէ սկզբունքային քննարկում գոնե ես չեմ հիշում: Միայն Սուրեն Զոլյանն էր ընդգրկվում այս կամ այն պատվիրակության կազմում և մասնակցում ԼՂ հարցով քննարկումներին՝ սկսած Հռոմի 1992թ. ամռանը չորս, թե հինգ բանակցային ռաունդից: Այնպես որ՝ անցյալն էլ մի օրինակելի բան չէր, այն վերագործարկելու անհրաժեշտություն, կարծում եմ չկա: Մեկ վերապահում կարող եմ անել. եթե դա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կոնսոլիդացված մոտեցումն է, առաջարկությունը կամ պահանջը, որի կատարման դեպքում իշխանություն-ընդդիմություն առճակատումը կմեղմվի, ապա թող այդպես լինի՝ հանուն ներքաղաքական երկխոսության: Գործնական արդյունք, կրկնեմ, չեմ ակնկալում: Բացի ներքին լարվածության թուլացումից, եթե, իհարկե, ընդդիմությունը հետամուտ չէ այլ նպատակների իրացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում