Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը երկու նոր հեռանկարային մասնագիտություններով ընդունելություն է հայտարարել։ ԵՊՀ-ն ֆիզիկոսներ կպատրաստի պաշտպանական և ՏՏ ոլորտների համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի հետ: Յուրաքանչյուր մասնագիտության համար բուհն անվճար 8 տեղ կհատկացնի, իսկ վճարովի տեղերի համար տարեկան վարձը կլինի մոտ 500 հազար դրամ։