Thursday, 23 09 2021
01:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կհամագործակցեն կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում
Իսրայելական անօդաչու թռչող սարքն ընկել է Սիրիայի տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
00:20
Աֆղանստանում տնային տնտեսությունների միայն հինգ տոկոսն ունի բավարար քանակությամբ օրական սնունդ. ՄԱԿ
00:10
Գերմանիան ԱՀԿ ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրել է Գեբրեյեսուսի թեկնածությունը
00:00
Բորիս Ջոնսոնը խորհուրդ է տվել Ֆրանսիային «հավաքել իրեն» AUKUS համաձայնագրի հարցում
23:50
Alitalia ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 160 չվերթ
23:40
ԱՄՆ-ում դեռահաս է մահացել փողոցային կրակոցների հետևանքով
Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններին
Կրեմլում դժվարացել են ասել, թե Պուտինը երբ դուրս կգա ինքնամեկուսացումից
Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
23:10
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը հետ կվերադառնա Վաշինգտոն
23:00
Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը
22:50
Աֆղանստանում զինված հարձակման հետևանքով հինգ մարդ է մահացել
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ
22:30
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի ներսում քաղաքական երկխոսության բացակայության մասին
22:20
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Արշակ Կարապետյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը
ՀՀ ոստիկանապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին
21:40
Ուկրաինան կարող Է ԵՄ-ի հետ «բաց երկնքի» մասին համաձայնագիրն ստորագրել հոկտեմբերի գագաթնաժողովում
Ամբողջ աշխարհը Ուկրաինայի հետ է, բայց մեզ տխրեցնում է ՀՀ դիրքորոշումը․ Բոժկո
Մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
21:10
Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
Ունենք ԱԺ պատգամավորներ, ովքեր կառաջադրվեն ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարներ․ Բաքոյան
ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում
Անկախության տոնի առթիվ Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Միրզոյանը Լիտվայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը
20:20
Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր
Էրդողանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Իբր ՀԱՊԿ անդամ լինելը լավ էր, հիմա էլ նախագահություն․ Սա տուրք է Ռուսաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

-Պարոն Արշակյան, Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը։ Փաստացի, սեպտեմբերից Հայաստանը ստանձնում է մի կառույցի նախագահությունը, որն անարձագանք է թողնում Հայաստանի սահմանների նկատմամբ որևէ ոտնձգությունը։ Ի՞նչ կտա այդ նախագահությունը Հայաստանին։

-Ընդհանրապես, Հայաստանի մասնակցությունն այդ կազմակերպությանը և այդ ծրագրին, հատուկ վերաբերմունք է Ռուսաստանի նկատմամբ, այսինքն՝ զինվորական համերաշխության, ինքնապաշտպանության, հայտնի թուրքալեզու դաշնակիցների հետ ընդհանուր շահեր պաշտպանելու նպատակն աննպատակություն է։ Մենք չունենք ընդհանուր շահեր Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկիստանի հետ, ընդհանուր արժեքային համակարգ, դրանք բռնապետություններ են, մենք ժողովրդավարական երկիր ենք և նույն հարթակում չենք կարող լինել։ Եթե, օրինակ, ՆԱՏՕ-ն համարվում է ժողովրդավարական երկրների ռազմական դաշինք, ի դեպ, Թուրքիայի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որովհետև Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ։ Այս դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, ում շահն է պաշտպանում, որ մենք էլ դրա անդամ ենք ու հիմա էլ դրա ղեկավարն ենք դառնալու, այսինքն՝ մենք պաշտպանում ենք այդ երկրների ժողովուրդներին ընտրության հնարավորությունից զրկելու իրավո՞ւնքը, խոսքի անազատությունն ենք պաշտպանո՞ւմ, տեղաշարժի իրավունքի սահմանափակո՞ւմն ենք պաշտպանում, և վերջապես խղճի ազատության իրավունքի բացակայությունն են պաշտպանում, իբր անդամ լինելը լավ էր, հիմա էլ նախագահություն։ Սա տուրք է Ռուսաստանին, եթե Ռուսաստանը նավատորմ պահելու առաջարկ անի և դրա համար փող հատկացնի, օրինակ՝ կտրել առողջապահության, կրթության գումարները, դադարեցնել Մատենադարանի և Չարենցի թանգարանի ֆինանսավորումը, մենք հիմա դա կանենք, մենք հիմա սառցահատ կունենանք հյուսիսային բևեռում Արմենիա անունով, Մատենադարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը լուծարելու հաշվին, որպեսզի հանկարծ Արցախում բան չպատահի։

-Փաշինյանը առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայում։ Ինչպե՞ս  եք գնահատում։

-Դրա կարիքը չկա, մեր ունեցած պայմանագրերով էլ Ռուսաստանը արդեն պետք է տեղակայած լիներ՝ առանց մեր առաջարկության։ Մենք կարող էինք միայն տեղ հատկացնել, կոմունալ հնարավորություններ ապահովել։ Դա իրենց գործն է։ Ես կարծում եմ, որ կառավարության նիստերի ժամանակ ՀՀ կառավարման խնդիրներով զբաղվել, իսկ դա ֆեյսբուքով կամ թվիթերով կարող են գրել, ձեր գործն է, եկեք արեք, դուք պարտավոր եք ձեր անվտանգության տարածքում, ՀՀ-ն Ռուսաստանի համար անվտանգության տարածք է, պարտավոր եք ապահովել։

-Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը։

-Ադրբեջանը չէ, այլ Թուրանը,  և չի խոչընդոտում, ՀԱՊԿ-ը հենց դրա համար է ստեղծված, հակադեմոկրատական, հակաազատական կազմակերպություն է, հիմա ումի՞ց է պաշտպանում, եթե Ադրբեջանը չլիներ, Բելառուսը մեզ աջակցելո՞ւ էր։ Բելառուսի իշխանությունը  ուզում է, որ իր մո՞տ էլ թավշյա հեղափոխություն լինի։ Կամ Ղրղզստանը, Տաջիկիստանը ուզում են օրինակ վերցնե՞լ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեթոդից, նրանք իրենց ֆեոդալական շահերն են պաշտպանում և այդ դեպքում նրանք, իհարկե, կխոչընդոտեն ՀՀ անվտանգությունն ավելացնող որևէ գործոն, որ վարկաբեկեն դեմոկրատիայի ճանապարհն ընտրած Հայաստանը և նրա ղեկավարի ն։

-ՀԱՊԿ-ից  հրաժարվելու ժամանակը չէ՞ արդյոք։

-Իբր ցանկություն ունեցել է Հայաստանն այնտեղ մտնելու, որ հիմա էլ ցանկություն ունենա դուրս գալու, նրան ո՞վ է հարցնում՝ ուզո՞ւմ ես, թե չես ուզում։ Հարկադրված է մտել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում