Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ռուս սահմանապահներ՝ հայ-ադրբեջանական սահմանին. Առաջա՞րկ, թե՞ պարտադրվածություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 29-ի նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, խոսել է հայ-ռուսական քննարկումների օրակարգում նոր հարցի մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղակայելու մասին, որն ըստ Նիկոլ Փաշինյանի կարող է լինել իրավիճակի կայունացման, և սահմանագծման ու սահմանազատման գործընթացը առանց ռազմական բախումների ռիսկի իրականացնելու երաշխիք: Աշխատո՞ղ երաշխիք է դա, եթե Ռուսաստանը անգամ քաղաքական հայտարարության մակարդակով չի աջակցում իր ռազմավարական դաշնակցին և չի սաստում Ադրբեջանին: Իրավիճակն այստեղ իհարկե միարժեք չէ: Նախ, անհրաժեշտ է կարևոր արձանագրում, որ ռուսական սահմանապահների հենակետերի առկայությունը լինելու է ոչ թե հայկական զինուժի դիրքերի փոխարինում, այլ այսպես ասած հավելյալ մեխանիզմ: Բայց, հավելյալ մեխանիզմ ոչ թե սահմանների պաշտպանության, այլ՝ կայունության ռեժիմի համար:

Հայաստանի հանրապետության սահմանների պաշտպանությունը ադրբեջանական ոտնձգություններից կարող է իրականացնել միայն հայկական զինուժը և միայն հայկական մարտունակ ու դիմադրունակ բանակը կարող է լինել սահմանների պաշտպանության հուսալի երաշխիք: Միևնույն ժամանակ սակայն, այդ բանակի ամեն զինվորի կյանքը մեզ համար պետք է լինի թանկ, հատկապես հաշվի առնելով այն, որ Ալիևի համար իր զինվորների կյանքը չունի արժեք և նա այդ անարժեքությունը ցույց է տվել ավելի քան երկու տասնամյակ, կիրառելով ռազմական շանտաժի դիվանագիտությունը Հայաստանի դեմ և փաստորեն շարունակելով դա:

Ավելին, Էրդողանը ռեգիոն բերելով վարձկան-ահաբեկիչներին, Ալիևին տվել է ռազմական շանտաժի դիվանագիտության «անտեր հումքի» մեծ պաշար: Ըստ այդմ, մեր սահմանները կարող է և պետք է պաշտպանի մեր բանակը, մեր զինվորը, սակայն նաև մեզ համար գերխնդիր է այդ սահմանների կայունության ռեժիմի հասնելը, որպեսզի մեր զինվորը ստիպված չլինի անընդհատ պաշտպանել սահմանը իր կամ իր զինակից ընկերների կյանքի գնով, որովհետև մեզ համար թանկ է ամեն զինվորի կյանք: Ըստ այդմ, Երևանի համար իհարկե կարևոր է սահմանային կայունություն ապահովելու մեխանիզմի փնտրտուքը: Մայիսին Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր միջազգային մոնիտորինգի գաղափարը, որը սակայն կարծես թե չունեցավ միջազգային պաշտոնական արձագանք, այլ ընդամենը անուղղակի քաղաքական հայտարարությունների տեսք, առանց որոշակի պատրաստակամության պաշտոնական դրսևորման: Առավել ևս առանց Ադրբեջանի այդ մեխանիզմը պարտադրելու պատրաստակամության: Այժմ Երևանը դիտարկում է ռուս սահմանապահ-հենակետերի հանգամանքը: Միաժամանակ դա հարց է առաջացնում նաև, թե արդյո՞ք Մոսկվան է պահանջել միայն այդ դեպքում ապահովել կայունությունը: Սա իհարկե իր հերթին կարող է նշանակել, որ Ռուսաստանը չունի Ադրբեջանի հանդեպ զսպման լուրջ քաղաքական լծակ և դիտարկում է միայն ֆիզիկական հնարավորությունը: Այսինքն, ադրբեջանցիները առաջ չեն գա կամ բախում չեն հրահրի, եթե այդ բախումը պարունակում է ռուս սահմանապահների հետ բախման ռիսկ: Ինչպե՞ս է արձագանքելու Մոսկվան Երևանի առաջարկին, թե՞ դա Մոսկվայի առաջարկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում