Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Հայկական դիմադրության առանցքը

Կասկածից վեր է, որ Բաքվի ռազմական սադրանքների նպատակը Հայաստանի օրակարգի պարտադրումն է: Թե որն է Բաքվի օրակարգը, ևս պարզ է: Անել առավելագույնը Արցախի կարգավիճակի հարցը չեզոքացնելու համար, անել առավելագույնը հարմարավետ ռուս-թուրքական ձևաչափը պահպանելու համար, և անել առավելագույնը «Զանգեզուրի միջանցք» հարցը մշտապես տաք պահելու համար, եթե անգամ հնարավոր չէ բերել օրակարգ անմիջականորեն: Սահմանային հարցերն ու սադրանքները Ադրբեջանի համար նպատակ չեն, դրանք գործիք են: Հարցն այստեղ այն է, թե է՞լ ում համար են դրանք գործիք, և ինչ խնդիրներ լուծելու համար, քանի որ Բաքուն հազիվ թե միայնակ դեմ գնա ռեգիոնալ կայունության ու խաղաղության օրակարգի, որի վերաբերյալ խոսում են գրեթե բոլորը: Կնշանակի, որ ոչ բոլորի խոսքն է գործ, եթե կարող ենք ասել այդպես: Եվ ուրեմն, ու՞մ համար է Բաքվի սադրանքը միջոց: Թուրքիայի՞, Ռուսաստանի՞, Արևմուտքի՞: Պետք է նկատել, որ մենք երբեք չենք ստանա այդ հարցի ստույգ պատասխանը:

Մենքը իհարկե Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը չէ, այլ հանրությունը, թեև անգամ ռազմա-քաղաքական ղեկավարության իրազեկվածության աստիճանն է թերևս օբյեկտիվորեն կասկածի տակ: Կովկասում ներկայումս իրավիճակ է, երբ բոլորը գործում են բոլորի դեմ, միաժամանակ կարող են գործակցել միմյանց հետ: Ահա այդ իմաստով, Հայաստանի համար թերևս կա մեկ այլընտրանք՝ անել առավելագույնը ներքին կարողությունները ուժեղացնելու համար, ընդ որում թե անմիջական ռազմական և ռազմա-տեխնիկական, թե սոցիալ-հոգեբանական, տնտեսական, նաև քաղաքական: Միայն դա կարող է լինել արտաքին  քաղաքական-անվտանգային հարցերում արդյունավետության ամուր հիմք և դիվերսիֆիկացիայի ռազմավարական խնդրի լուծման նախադրյալ: Ինչպես պետք է լուծի այդ խնդիրը Հայաստանը: Նախ, բնականաբար ներհայաստանյան ռեսուրսների գերկենտրոնացումով և կառավարման գերարդյունավետությամբ, առավելագույնս փորձելով անգամ քաղաքական սուր տարաձայնությունների, անձնական սուր անհանդուրժողության պայմաններում ձևավորել ընդհանուր մեկ նպատակի՝ Հայաստանի տարածքային ամբողջության և ինքնիշխանության շուրջ որոշակի փոխհամաձայնության դաշտ:

Անհրաժեշտ է հասկանալ պարզ իրողությունը, որ Հայաստանի շուրջ մարտահրավերների, ագրեսիայի տարաբնույթ և տարբեր մասշտաբի ռիսկերի հանգամանքը պայմանավորված չէ Հայաստանի քաղաքական ղեկավարության հանգամանքով, հետևաբար ով էլ լինի այդ ղեկավարը, կանգնելու է Հայաստանի ներքին դիմադրունակության խնդրի առաջ: Հետևաբար, եթե որևէ մեկն անգամ ունի պատրանք, թե կարող է ներքին քաղաքական կապիտալ կուտակել Հայաստանի հանդեպ արտաքին նկրտումների ֆոնին, ապա դա կամ քաղաքական անմեղսունակություն է, կամ պարզապես չարամիտ դիտավորություն, որի կրողի համար չկա Հայաստան արժեք, չկա պետություն արժեք: Այդ իմաստով, իրավիճակը շատ պարզ է: Մյուս հանգամանքը, անշուշտ համահայկական ռեսուրսի կոնսոլիդացիայի խնդիրն է, Սփյուռքի ներուժի առավելագույն կիրառության մակարդակով նաև հասնելով արտաքին քաղաքական ճկունության առավելագույն աստիճանի: Եվ, դարձյալ, այստեղ առանցքային հանգամանքը պետք է լինի սկզբունքը, որով առաջնորդվելու են բոլորը: Այն է, ոչ մեկը չունի այլ լուծում, դա մոլորություն է, կամ Հայաստանի հանդեպ ուղղակի դավաճանություն:

Անկասկած է, որ Հայաստանի հանդեպ ռազմական սադրանք-ճնշումները շարունակվելու են, քանի որ դրանք թե Ադրբեջանի համար են գործիք, թե անկասկած այլ, ավելի մեծ ուժային խաղացողների: Մենք «ըստ ճաշակի» կարող ենք դիտարկել նրանցից մեկին, կամ մյուսին, բայց, երբեք չունենալ ստույգ պատասխան: Հետևաբար, այդ «ըստ ճաշակի» դիտարկումները լինելու են ոչինչ, և միակը, որ կարող է լինել ինչ-որ բան, դա հայկական դիմադրությունն է: Հայաստանի զինված ուժերը հուլիսի 28-ին ցույց են տվել դա, և հայությունը պարտք է այդ ցուցադրությանը, որն արժեցել է նաև մեր լուսավոր երիտասարդների կյանքեր:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում