Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բայդենը Պուտինի վտանգավոր վիճակի մասին. Կովկասի դիլեման

ՌԴ նախագահ Պուտինը հուլիսի 28-ին հրավիրած օպերատիվ խորհրդակցության ընթացքում քննարկել է Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև միջազգային անվտանգային հարցեր, մասնավորապես Աֆղանստանում իրադրությունն ու հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը: Այդ մասին հայտնել է Պեսկովը, հավելյալ մանրամասներ հայտնի չեն: Ինչպես ավելի վաղ էր հայտնի, ՌԴ միջնորդությամբ հրադադար է հաստատվել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, ուր ադրբեջանցիները հուլիսի 27-ի գիշերը և 28-ի լուսադեմին փորձել էին գրոհով վերցնել հայկական դիրքերից մեկը, սակայն հետ են շպրտվել տալով կորուստներ:

Դժբախտաբար, թշնամուն հետ մղելու ընթացքում երեք զոհ է ունեցել նաև հայկական զինուժը: Ինչ է քննարկել Պուտինը, պարզ չէ, թեև ի՞նչ պետք է քննարկեր, կամ ի՞նչ կարող էր քննարկել Պուտինը այն քաղաքականության համատեքստում, որ նա վարում է Կովկասում արդեն ավելի քան 21 տարի: Այդ քաղաքականության հիմքում Թուրքիան ու Ադրբեջանն են, նրանց սիրաշահելու, նրանց ՌԴ կողքին ամեն գնով պահելու մղումը: Հետևաբար, ի՞նչ պետք է քննարկի այդ քաղաքականության հրամանատարը, այդ քաղաքականության առաջնորդը օպերատիվ խորհրդակցության ընթացքում: Իսկ այդ ընթացքում տեղեկություն հայտնի դարձավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ հետախուզական ծառայության աշխատակիցների հանդիպումից, որոնց հետ զրույցում Բայդենը խոսել էր Պուտինի, նրա հետ հանդիպման, նրանից տպավորության մասին:

Բայդենը ասել էր, որ Պուտինը հիանալի գիտակցում է, թե ինչպես է թուլանում և անզոր դառնում Ռուսաստանը, որը նավթից ու միջուկային զենքից բացի չունի ոչինչ, և այդ գիտակցումը, ըստ Բայդենի, Պուտինին բերում է շատ ծանր հոգեվիճակի: Միաժամանակ, Բայդենը հայտարարել է, որ դրանից իհարկե նա դառնում է ավելի վտանգավոր: Ահա այդ համատեքստում, առաջանում է թերևս մի կարևոր և սկզբունքային հարց: ԱՄՆ Կովկասը լրջորեն դիտարկու՞մ է որպես տարածաշրջան, որը պետք է զերծ պահել կամ պաշտպանել վտանգավոր Պուտինից, թե՞ տարածաշրջան, որտեղ պետք է «գամել» Պուտինին և որի վրա պետք է պարպել Եվրաատլանտյան անվտանգային բեվեռի համար առկա Պուտինի հոգեվիճակից բխող վտանգները: Սա հիմնարար նշանակության հարց է նաև Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում