Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեի գլխավորած պատվիրակությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Քարաչայը և Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավար Ֆելահ Մուսթաֆան:
Բարզանին շնորհավորել է Գյունեին Իրաքում Թուրքիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ և վերջինիս հաջողություններ մաղթել:
Կողմերը հանդիպմանը քննարկել են Թուրքիայի հետ Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության և Իրաքի հարաբերությունները, ինչպես նաև ընդգծել բոլոր ոլորտներում փոխադարձ կապերի ամրապնդումը:
Բացի դրանից՝ հանդիպմանը քննարկվել է Իրաքում և տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Իրաքում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Covid-19 համավարակին, ահաբեկչության դեմ պայքարին և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին առնչվող մի շարք հարցեր: