Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների պաշտպանության նախարարները հուլիսի 28-ին Դուշանբեում կայանալիք խորհրդակցությունում կքննարկեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոն:
«Այսօր ՇՀԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդակցությունում մենք մանրամասնորեն կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ դրա ապահովման հնարավոր միջոցները»,- ասել Է Շոյգուն Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ կայացած բանակցություններում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաեւ նշել Է, որ Մոսկվան եւ Դուշանբեն ունեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ կայունության պահպանման ընդհանուր խնդիրներ: «Ելնելով դրանից՝ կառուցում ենք մեր պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը»,- ասել Է Շոյգուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: