ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի նոր կորոնավիրուսի դեմ բոլոր դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստման կանոն սահմանելու մասին: Հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ դաշնային կառավարության բոլոր պետական ծառայողները եւ կապալառուները պարտավոր կլինեն պատվաստվել կամ նեկայացնել պատվաստման հաստատում: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն կանոնավորապես կորոնավիրուսային վարակի թեստ հանձնել: Հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ ԱՄՆ-ի նախագահն առայժմ չի պլանավորում այս պահանջները տարածել ամերիկացի զինծառայողների վրա, սակայն մտադիր Է համապատասխան հանձնարարականները տրամադրել Պենտագոնին:
Հուլիսի 27-ին ավելի վաղ Բայդենը հավաստել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորությունը: «Դա այժմ քննարկվում Է»,- ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: