Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պուտինի հայատյաց նկրտումները չեն սպառվել․ Մտահոգիչ է Հայաստանին գոտկատեղից ներքև հարվածները

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

-Պարոն Չաքրյան, Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը և այդ կապակցությամբ բանակցություններ են վարում: Որքանո՞վ է իրագործելի այդ գաղափարը։ Առհասարակ, ի՞նչ վտանգներ կան այդ գաղափարի՝ կյանքի կոչելուց հետո։ 

-Մենք վտանգներով շրջապատված ենք, և եթե անգամ միավորվեն այդ երկու բանակները, մեծ նշանակություն չունի, քանի որ մեզ անգամ մեր դաշնակիցն է վտանգ ներկայացնում, էլ ի՞նչ կարող ենք սպասել մյուսներից։

Եվ որպեսզի մենք Ռուսաստանից անընդհատ կառչած մնանք, մեզ համար անընդհատ վտանգներ են ստեղծում։ Թյուրքական բանակի գաղափարը չեմ կարծում ընդունի Իլհամը, անիրագործելի է այսպիսի համատեղ բանակ ունենալը։ Բանակցություններն այս թեմայով չեն հաջողի, քանի որ պետք է նաև արձանագրենք՝ թուրքական բանակի վիճակը լավ չէ հենց Էրդողանի շնորհիվ։ Նա թուլացրել է բանակը։ Բայց այս ամենից զատ՝ մենք պետք է արձանագրենք՝ այսպիսի այլանդակ դաշնակից որևէ ժողովուրդը չի ունեցել, որքան Հայաստանն ունի։ Պետդումում անընդհատ Հայաստան են հայհոյում, ես, օրինակ, թուրքական մեջլիսում չեմ լսել հայոհյանք, դատապատել են, բայց չեն հայհոյել։ Փայլանի կուսակցությունը հակահայկական որևէ նախաձեռնության տակ չի ստորագրում որևէ անգամ, իսկ այ տեսեք Ռուսաստանում համատարած այլանդակություն է։ Եվ հիմա փորձելու են Հայաստանին ամեն կերպ ճնշել, քանի որ կորցնել Հայաստանը, նշանակում է կորցնել Հարավային Կովկասը։

-Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան բոլոր ուժերով աջակցել է Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այսպիսի հայտարարությունները և առհասարակ Թուրքիայի ակտիվացումը։

-Պետք է արձանագրենք, որ Ռուսաստանի նախաձեռնությունը Հարավային Կովկասում զիջում է Թուրքիային, Ռուսաստանը էլ ավելի է մերժվում աշխարհի կողմից, որևէ մեկը պաշտոնական այցով չի գալիս Ռուսաստան։ Թուրքիան որքան էլ ակտիվանա, միևնույն է, նախաձեռնությունն անցնելու է Մինսկի խմբի երկրներին։ Մտահոգիչ է՝ Ռուսաստանի՝ Հայաստանին գոտկատեղից ներքև հարվածները։ Պուտինի հայատյաց նկրտումները չեն սպառվել, դրա համար Նախիջևանում, Զանգեզուրում ինչ ստորություն ասես շարունակում է անել։ Պուտինյան Ռուսաստանը հայ ժողովրդի գլխին պատուհաս է դարձել։

-Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Երևանը պետք է հրաժարվի տարածաշրջանային խնդիրների լուծումները Հարավային Կովկասից դուրս փնտրելու սովորությունից։

-Թուրքիան նկրտումներ ունի, բայց նա երբեք գլխավոր դերակատար չի եղել և չի լինելու։ Միացյալ Նահանգները դեռևս 91 թվականից ի վեր փորձում է Ռուսաստանին վտարել Հարավային Կովկասից, սա ակնհայտ է։ Եվ եթե հայ ժողովրդի հավատարամությունը չլիներ ռուս թշնամուն, առաջին չեչնիական պատերազմը Ռուսաստանի համար հավանաբար չէր վերջանա, բայց ինչ էլ որ լինի, միևնույն է, 91 թվականից ծրագրվել է Ռուսաստանի վտարումը Հարավային Կովկասից։ Եվ հիմա նպաստավոր պայմաններ են դրանք կյանքի կոչելու համար։ Ռուսաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է, և նա կամ պետք է պայքարի մնալու Հարավային Կովկասում, որը ի սկզբանե համարվել է ռուսական վերահսկողության տարածք, կամ էլ պետք է պայքարի Ղրիմում իշխանությունը վերականգնելու համար։ Կհաջողվի՞ Ռուսաստանին, դժվար է ասել, որովհետև Միացյալ Նահանգները, ի տարբերություն Ռուսաստանի, իրավիճակային քաղաքականություն չի վարում, նրա քաղաքականությունը ծրագրված է, և անկախ նրանից՝ ով է նախագահը, այդ ծրագիրը շարունակվում է։

Հիմա Պուտինի շոշափուկները հայտնվել են Հայաստանի խորհրդարանում՝ Սարգսյան, Օհանյան, Քոչարյան․․․ոնց մարդկանց մի հատվածի ձեռքը չի կոտրվել նրանց ձայն տալուց։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում