Սահմանի հրաձգությունը պատահական չէր. դա ստրատեգիա է՝ Հայաստանի վրա ճնշմամբ հասնելու որոշ նպատակների: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկանդարյանի կարծիքով՝ ՌԴ-ին չի հետաքրքրում, թե Վերին Շորժան որ կողմը կվերահսկի, նրանք ձգտում են ապահովել փոքրիշատե խաղաղ շփման գիծ․ «Մեծ տերությունները, ինչպես տեր Աստված, օգնում են նրանց, ովքեր կարողանում են օգնել իրենք իրենց: ՌԴ-ն ձգտում է ապահովել փոքրիշատե խաղաղ շփման գիծ. իսկ թե որտեղով այն կանցնի, նրանց չի հետաքրքրում»: