Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Բաքվի մոտիվը. բանակցությունը կկայանա՞ ցանկացած «եղանակի»

Ինչ բանակցություն էր տեղի ունենալու Մոսկվայում, որի մասին նախապես հայտարարված չէր, սակայն Հայաստանի ՊՆ հաղորդագրությամբ տեղեկացրեց Գեղարքունիքի մարզում ադրբեջանական սադրանքից հետո: Ըստ ամենայնի, խոսքը զինվորական պատվիրակությունների մակարդակով բանակցության մասին է, եթե դրա վերաբերյալ տեղեկություն է տարածում ՊՆ, այլ ոչ թե ԱԳՆ հաղորդագրությունը: Հետևաբար հարց է, թե ինչ օրակարգով էր բանակցությունը: Ըստ էության, եթե Ադրբեջանը սպասվող բանակցությանն ընդառաջ գնում է աննախադեպ սադրանքի, ապա ավելի շուտ թերևս այն պատճառով, որ բանակցությունն այնքան էլ հաճո չէր: Հակառակ դեպքում, հատկապես երբ խոսքը մինչ այդ չբարձրաձայնված, այսինքն լայնորեն չազդարարված բանակցային քննարկման մասին էր, սադրանքի միջոցով դրա վրա աղմկոտ ուշադրություն գրավելը չի բխում որևէ տրամաբանությունից:

Մեծ հավանականությամբ բանակցությունը պետք է վերաբերեր սահմանային իրավիճակին, մասնավորապես այն հեռանկարին, որ օրեր առաջ ուրվագծում էին Հայաստանի որոշ պաշտոնյաներ: Մասնավորապես, նրանք հայտնում էին, որ մոտ ապագայում սահմանին կտեղակայվեն ռուսական սահմանապահներ, այսպես ասած բուֆերային տրամաբանությամբ, իսկ հայկական և ադրբեջանական ուժերը հետ կքաշվեն «հայելային» տրամաբանությամբ: Չի բացառվում, կամ գուցե նույնիսկ մեծ հավանականություն կա, որ Մոսկվայում բանակցությունը վերաբերելու էր հենց այդ թեմային, ինչից առաջ էլ ադրբեջանական ստորաբաժանումները գուցե փորձել են այսպես ասած բարելավել դիրքերը, առավելագույնը այդտեղ հաստատվելու, կամ էլ նվազագույնը՝ «հայելային հետքաշման» պարագայում ըստ էության հետ քաշվելով ոչ թե սեփական տարածք, այլ հետ քաշվելով Հայաստանի տարածքում և հաստատվելով Հայաստանի տարածքում, արդեն դե ֆակտո լեգիտիմ վիճակում: Հայկական զինուժը փաստորեն կանխել է ադրբեջանական այդ փորձը: Ըստ այդմ հարց է առաջանում նաև, թե այդ իրողությունը ինչ հետք, ազդեցություն է թողնելու մոսկովյան բանակցության վրա, բանակցություն լինելու է, թե ոչ՝ ընդհանրապես:

Այլ կերպ ասած, հարց է ինքնին՝ Բաքվի նպատակը այդ բանակցությունը որևէ հուն կամ ցանկալի օրակարգի դաշտ բերե՞լն էր, թե՞ այն տապալելը ընդհանրապես: Բանն այն է, որ այդ հանգամանքը նշանակալի կարող է լինել հասկանալու համար գործընթացները ավելի լայն համատեքստում: Որովհետև, հայ-ադրբեջանական սահմանային բախումները ունենալով յուրաքանչյուր սադրանքի դեպքում իրենց այսպես ասած առանձին մոտիվը, լայն իմաստով նաև Կովկասում նոր ստատուս-քվոյի հարցում ամբողջականացման և կառավարման տրամաբանության համար խորքային և բազմաշերտ պայքարի մաս են:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում