Sunday, 26 09 2021
Մոուրինյոյի որոշումը․ Մխիթարյանի դիրքն ու դերը հռոմեական դերբիում
18:08
Ռոնալդուն 300 հազար եվրո արժողությամբ նոր մեքենայով է գնացել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա
5 երիտասարդ նորեկ «Արարատում»
Վարազդատ Հարոյանը տեսաուղերձով դիմել է հայ երկրպագուներին
Քանի միլիոնանոց ֆուտբոլիստ է խաղում Հայաստանի ազգային հավաքականում
Խոակին Կապառոսը հանդիպել է Հովհաննես Չեքիջյանի հետ
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմն աշխարհի առաջնությունում
Վարազդատ Հարոյանը հայտավորվել է «Բարսելոնայի» հետ հանդիպմանը
Ռուսները կրկին ափսոսում են․ Որոշումներ ի շահ Հայաստանի․․․
18:59
Արսեն Զախարյանը կարող է հայտնվել Բունդեսլիգայում
«Արարատի» հարձակվողը կարիերան կշարունակի Հունգարիայում
Պրեմիեր լիգա․ «Նոան» հաղթեց արտագնա խաղում
Հայաստանի պատանեկան հավաքականը հավաք կանցկացնի
Արթուր Ալեքսանյանի և Կարապետ Չալյանի տղամարդկային որոշումը․․․
«Արարատը» հաղթեց և հավասարվեց առաջատարին
14:26
Մի շարք սպորտսմենների պատվավոր կոչումներ է շնորհվել
Ճգնաժամային հրաժարական․ Ինչ է կատարվում Հայաստանի չեմպիոնի հետ
12:34
Իսպանական Լա լիգայի շնորհավորական ուղերձը
VBET Պրեմիեր լիգա․ «Ալաշկերտը» կրկին չհաղթեց
Ինչպես է Արմեն Մաշակարյանը հաղթում ադրբեջանցի մրցակցին
Հայաստան – Լեհաստան հանդիպման տոմսերը վաճառքում են
Հրմշտոց ու տուրուդմփոց․ Քանի մարդ կզրկվի Հայաստան-Գերմանիա հանդիպումը դիտելուց
Վահան Բիչախչյանի դուբլը
Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ԱՊՀ-ում և տարածաշրջանում
Բռնցքամարտը կհանվի՞ Օլիմպիական խաղերի ծրագրից
14:36
Հայ գեղասահորդները կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար
VBET Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լեռնային Արցախին»
17:10
Օլիմպիական խաղերին մասնակցած և հաղթած մարզիկների պարգևավճարները կավելանան
Քանի հայ ֆուտբոլիստ է խաղում Եվրոպական թոփ լիգաներում
14:52
Ոչխարների պատճառով Ռոնալդուն փոխել է առանձնատունը

Որակազրկել Ադրբեջանի օլիմպիական հավաքականին․ Ինչ տեղի կունենա Տոկիոյում․․․

Տոկիոյում շարունակվող 32-րդ Օլիմպիական խաղերի ֆոնին Ադրբեջանը հերթական սադրանքը հրահրեց շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմն ունի երեք զոհ և 4 վիրավոր։ Տեղի ունեցածի վերաբերյալ կրկին լսում ենք դատապարտող և մտահոգիչ հայտարարություններ, բայց․․․։ Կասկած չկա, որ Ադրբեջանի հերթական ոտնձգությունը կմնա անպատիժ։ Խոսքը վերաբերում է նաև Օլիմպիական խաղերին, որին մասնակցում է նաև Ադրբեջանի հավաքականը։ Առաջիկա օրերին սպասվում են մենամարտեր հայ և ադրբեջանցի մարզիկների միջև։ Արդեն հուլիսի 31-ին բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը մրցաշարի 1/8 եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ։ Այս դիմակայությունն ակամայից քաղաքական երանգավորում կստանա, որը կտրականապես հակասում է սպորտային և մասնավորապես Միջազգային օլիմպիական կոմիտեի կանոններին և սկզբունքներին։ Հայ-ադրբեջանական դիմակայությունները հավանաբար կլինեն նաև ըմբշամարտում, որի մրցումները կսկսվեն ավելի ուշ։

Օլիմպիական խաղերում լարվածության և մրցումների քաղաքականացման պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին գերատեսչությունը պարտավոր է ՄՕԿ-ից և միջազգային այլ կառույցներից պահանջել, որակազրկել Ադրբեջանի օլիմպիական հավաքականին մարզական գլխավոր փառատոնը քաղաքականացումից զերծ պահելու համար։ Ագրեսորի կարգավիճակ ունեցող պետության մարզիկները չպետք է մասնակցեն մարզական միջոցառումներին և խաթարեն մրցումների բնականոն ընթացքը։ Ինչ-խոսք միամտություն կլինի կարծել, որ ՄՕԿ-ը որևէ հայտարարություն կտարածի Ադրբեջանի հավաքականի վերաբերյալ։ Հիշենք անցյալ տարի 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածը։ Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը հանդես էր եկել հայտարարությամբ, որը ցնցել է ոչ միայն ֆուտբոլասեր հասարակությանը։ «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց, ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Իբրահիմովը։ Արձանագրելով ըստ էության հայերին ցեղասպանելու հորդորը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես էր եկել հայտարարությամբ ՈւԵՖԱ-ից պահանջելով խստագույս պատժել ադրբեջանական ակումբին։ Սպասվում էր, որ Եվրոպա լիգայի խաղարկությունից «Ղարաբաղին» դուրս թողնելը ամենամեղմ պատիժը կարող էր լինել։ Նախադեպը չունեցող այս արարքից հետո «Ղարաբաղը» պետք է զրկվեր ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից, բայց…։ ՈՒԵՖԱ-ն որոշում էր կայացրել ցմահ որակազրկել է ադրբեջանական Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։

Եվրոպական ֆուտբոլային գերատեսչության այս որոշումը ըստ էության առոչինչ է։ «Ղարաբաղը» շարունակում է ելույթ ունենալ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ հայկական կողմը պետք է «ձեռքերը թափ տա»։ Ադրբեջանի օլիմպիական հավաքականի որակազրկման պահանջն այլընտրանք չունի։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ Օլիմպիական խաղերի հետագա ընթացքը կընթանա այլ հունով։ Չի կարելի բացառել նաև սադրանքներ Ադրբեջանի օլիմպիականի պատվիրակության անդամների կողմից։ Տարիներ շարունակ հակառակորդը  ապականում է մարզական հարթակը, դիմելով էժանագին մանիպուլիացիոն գործողությունների։

Ցավալի է թերևս, որ ամենը տեղի է ունենում միջազգային և մարզական կառույցների լուռ համաձայնության ներքո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում