Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Ռուսաստանը թուլանում է բոլոր ճակատներում, և վաղուց

Փորձեմ համառոտ, բայց էլի երկար կստացվի, որովհետեւ շատ ծավալուն, անընդհատ ծավալուն թեմա է

Ռուսաստանը թուլանում է բոլոր ճակատներում, եւ վաղուց: Ռուսները վաղուց ի վիճակի չեն որեւէ ռեգիոնում գերակա դերակատարության, այդ թվում իրենց համար կենսական հռչակված Կովկասում: Նոյեմբերի 9-ից հետո ռուսների համար կարեւոր է էստեղ հասնել հնարավորինս կառավարելի եւ կայուն ռեժիմի, որպեսզի Կովկասում քիչ բեռ ունենան եւ կարողանան զբաղվել այլ հարցերով, որոնք կուտակվում են: Ադրբեջանին ճնշելու լծակ գրեթե չկա, քանի որ Բաքվում կա Թոււրքիա: Մնում է կայունության հնարավորինս կանխատեսելի ռեժիմի հասնել Հայաստանի վրա ազդեցության միջոցով: Բայց, դա էլ անսահմանափակ հնարավորություն չէ, որովհետեւ ամեն այդպիսի փորձ զգալիորեն ավելացնում է Ռուսաստանի հանդեպ մեղմ ասած բացասական վերաբերմունքը:

Այդ հանգամանքը շատ լավ պատկերացնում է Արեւմուտքը: Համառոտության համար ձեւակերպեմ այդպես հավաքականորեն, որովհետեւ առանձին առանձին եվրաատլանտյան բեվեռում կան շահերի էական տարբերություննեևր:

Արեւմուտքը դեմ չի լինի, որ Կովկասում շարունակվի այդ հարաբերականության ռեժիմը, որը թույլ է տալիս ազդել միաժամանակ թե Ռուսաստանի, թե Թուրքիայի ու Ադրբեջանի, թե Իրանի վրա: Առավել եւս, որ այդ ռեժիմի համար պատասխանատվությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի վրա է: Արեւմուտքի առաջդիմությունը դրսեւորվում է ոչ միայն տնտեսա-քաղաքական, հասարակական, քաղաքացիական, տեխնոլոգիական ոլորտներում, այլ նաեւ աշխարհաքաղաքականության տեխնոլոգիաների: Դրանց շմորհիվ պատասխանատվությունը հմտորեն դրվել է Ռուսաստանի, եւ արդեն նաեւ Թուրքիայի վրա: Մնում է պահել այդ վիճակը, ռուսներին ու թուրքերին պարբերաբար հասկացնելով, թե ով է լայն իմաստով իրականում դրության տերը, եթե անգամ թվում է, թե շատ հեռու է դրությունից:

Թուրքերն իհարկե դա գիտեն ամենից լավ: Եվ հենց դրա շնորհիվ է, որ հասել են Ռուսաստանի հանդեպ տակտիկական առավելության, ստեղծելով մի իրավիճակ, երբ ռուսների համար հիմա դարձել են ընտրություն՝ կամ Արեւմուտք, կամ Թուրքիա: Ընդ որում, դա էլ Արեւմուտք է, բայց արդեն միջնորդավորված: Ամբողջ հարցն էն է, որ պուտինյան կառավարման շրջանում ձեւավորվել է Ռուսաստանի ներքին սոցիալ-հոգեբանական մի միջավայր, որտեղ Արեւմուտք հասկացությունը նույնացվել է դավաճանության հետ:

Մինչդեռ, Ռուսները ոչ միայն Կովկասը, այլ մեծ հաշվով ռուսական պետականությունը պահելու այլ տարբերակ չունեն, քան՝ կամ ուղիղ Արեւմուտք, կամ՝ Թուրքիայի միջնորդական դերակատարումով: Այլ կերպ ասած, Թուրքիան կդառնա արեւմտյան «նահանգապետը» Ռուսաստանում, իհարկե շատ պայմանական ձեւակերպումով: Թեեւ, մեծ հաշվով արդեն դարձել է:

Կա իհարկե Չինաստանը, բայց Չինաստանը որեւէ ընտրություն չի թողնում: Պատահական չէ դրակոնի խորհրդանշական կերպարը՝ Չինաստանը կուլ է տալիս եւ վերջ, հարցը` դանդաղ, թե արագ: Իսկ դա գիտեն բոլորը: 🙂
ԱՄՆ այժմ բոլորին ըստ էության հիշեցնում է այդ մասին: Այդ թվում Իրանին: Իրանում էլ, Արեւմուտք հասկացությունը դարձվել է «դավաճանության» համարժեք, իսկ օրինակ Չինաստանի հետ 5-ամյա պայմանագիրը փրկություն, բայց իրականում խնդիրը գուցե ավելի պարզ է՝ կամ Իրանը կուլ է գնում Չինաստանին, կամ պահում ռեգիոնալ սուբյեկտությունն ու դերը ԱՄՆ հետ ռազմավարական համաձայնության միջոցով:

Հասկանալի է, որ սա բավականին ընդհանրական ու համառոտ շարադրանք է, տարբեր աստիճանի բազմաթիվ հանգամանքների առկայությամբ: Եվ, բնականաբար սուբյեկտիվ դիտարկում:

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը այս մեծ շրջանակում է, եւ գործնականում այդ կոնֆլիկտը կառավարելի չէ թե Երեւանից, թե Բաքվից: Մենք սահմանային լարվածության որեւէ դեպքում կփնտրենք լոկալ, ընթացիկ պատճառներ, մինչդեռ կոնֆլիկտի առկայությունը գործիք է ավելի մեծ խաղում, որտեղ փոքր պատճառներ ստեղծելը ուղղակի տեխնիկայի հարց է:

Թե Երեւանը, թե Բաքուն ունեն մի խնդիր՝ կարողանալ «որսալ քամին», ինչի համար անհրաժեշտ է ներքին տնտեսա-ռազմա-քաղաքական դիմադրունակության առավելագույն բարձր աստիճանի ապահովում, եւ իհարկե լուռ աշխատանքի ունակ ուղեղային կենտրոններ:

Մենք օրինակ խոսում ենք ռազմաարդյունաբերության հարցում ժամանակ բաց թողնելու մասին, մինչդեռ պակաս բացթողում չէ այսպես ասած «մտքարդյունաբերության» բացակայությունը, ինչը հատկապես զգալի է դառնում «թեթեւ մտքերի» տեղեկատվա-տեխնոլոգիական դարաշրջանում:

Խոսքը համաշխարհային ուժային կենտրոնների հետ աշխատանքի «հայկական պրոդուկտ» ստեղծելու մասին է, առանց որի չափազանց դժվար է լինելու մանեւրը այդ մեծ շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում