ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինը ձգտում է իր երկիրը մինչև 2040 թվականը վերածել ամենահզոր ռազմական գերտերության, կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա ասել է, որ երկար է շփվել Սի Ցզինպինի հետ և վստահ է, որ վերջինս նաև փորձում է իր երկիրը վերածել տնտեսական գերտերության:
«Այնպես որ, ավելի լավ է հետ չմնանք՝ չխորացնելով իրավիճակը, միաժամանակ չհայտնվելով թշնամանքն անհիմն խորացնողի դերում»,- ավելացրել է Բայդենը:
Նրա ելույթն ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության աշխատակիցների առջև չի հեռարձակվել ուղիղ եթերով: Տեսագրությունը հեռարձակվել է միջոցառման ավարտից հետո: