Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 751:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 432 795 8 մարդ, օրական՝ 14 210։