Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀԿ-ն կողմ էր 1416 բանաձևին

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձել էր ԼՂ-ի հարցով ԵԽ-ի ենթահանձնաժողովին ու հայտարարել, որ դա
հանրահայտ 1416 բանաձևի առաջարկն էր: «Մենք այն ժամանակ ենք համարել, որ դա սխալ քայլ է, նաև փորձը ցույց տվեց, որ դա սխալ քայլ է։ Երրորդ՝ մենք առ այս պահը չենք փոխել մեր դիրքորոշումը և համարում ենք նման հանձնաժողովի ստեղծումն անիմաստ»,- ասել էր նա:
Դավիթ Հարությունյանի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ժամանակին` 2005թ., հենց ՀՀԿ ներկայացուցիչն էր կողմ քվեարկել Դեյվիդ Աթկինսոնի ներկայացրած 1416 բանաձևին: Խոսքը այն ժամանակվա պատվիրակության ղեկավար, ՀՀԿ և ԱԺ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանի մասին էր:
Այն բանաձևին հայկական պատվիրակության 4 անդամներից 3-ը` Արմեն Ռուստամյանը, Շավարշ Քոչարյանը և Արտաշես Գեղամյանը դեմ էին քվեարկել, և միայն նախկին ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը` կողմ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն այդ ենթահանձնաժողովի մասին խոսելիս և նախկինում, և հիմա ասում է, որ «փաստաթղթից նավթի հոտ է գալիս»: Իսկ Տիգրան Թորոսյանը մշտապես հակադարձել էր, թե ինքը փաստաթղթերից հոտ չի քաշում, այլ աշխատում է դրանց վրա: Եթե այսօր Դավիթ Հարությունյանը հայտարարում է, թե իրենք և՛ նախկինում, և՛ այսօր դեմ են եղել այդ բանաձևին, ապա կա՛մ տեղյակ չէ իր կուսակցության ու նրա անդամների նախկին դիրքորոշումներին, կա՛մ էլ տեղյակ լինելով՝ ստում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում