Լիբանանի նոր վարչապետ Նաջիբ Միկատին պատրատվում է տեխնիկական կառավարություն ձևավորել, որը կղեկավարի երկիրը մինչև 2022 թվականի խորհրդարանական ընտրությունները մնացած ժամանակահատվածը։ Այս մասին նա հայտնել է An-Nahar թերթին՝ հանրապետության նախագահ Միշել Աաունի և խորհրդարանական խմբակցությունների հետ ունեցած խորհրդակցություններից հետո։
Նրա խոսքով՝ ներկայիս ճգնաժամային պայմաններում անհնար է կառավարություն ստեղծել քաղաքական գործիչներից, և Լիբանանը փորձագետների տեխնիկական կաբինետի կարիք ունի, որն ունակ կլինի իրականացնելու բարեփոխումների ծրագիր։
Վարչապետը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն օգոստոսին 850 մլն դոլարի չափով վարկ կտրամադրի Լիբանանին։ Այդ միջոցներով 2 ՋԷԿ կկառուցվի, ինչը թույլ կտա լուծել էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրը։ Երկիրը ծրագրում է որպես վառելիք գնել եգիպտական գազը։