ԱՄՆ-ում վերադարձնում են դիմակի պարտադիր կրման ռեժիմը պատվաստված անձանց համար։ Համապատասխան սահմանափակումը վերաբերում է վարակի փոխանցման բարձր մակարդակ ունեցող շրջաններին։ Այս մասին հայտնում է AFP-ն։
«Շրջաններում, որտեղ տեղի է ունենում վիրուսի զգալի և արագ տարածում, պատվաստված անձանց անհրաժեշտ է դիմակ կրել փակ տարածքներում և հանրային վայրերում՝ օգնելու կանխել Դելտա շտամի փոխանցումը և պաշտպանելու այլոց։ Դա վերաբերում է նաև դպրոցներին»,-ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին։ Նշվում է, որ պատվաստված անձինք կարող են հազվադեպ հանդիսանալ Դելտա շտամի փոխանցող։
Նա կոչ է արել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին պատվաստվել։