«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպումը:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ երեկ Կարապետյանը հեռախոսազրույց էր ունեցել Շոյգուի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: