Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին։ Հաղորդում է 1tv.ge-ն։
Ռիկ Դեմսին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք նախաձեռնություն կձեռնարկենք, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա»,- ասել է Ռիկ Դեմսին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը Վրաստան կտևի երկու օր և կավարտվի հուլիսի 28-ին: