ԱԺ-ում հայտնված ուժերը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով՝ կփակեն մերկապարանոց մեղադրանքների էջը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանը կարծում է, որ արտախորհրդարանական ուժերը ևս պետք է ներգրավված լինեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին․ «Եթե մեզ հաջողվի այս հանձնաժողովի աշխատանքները պատշաճ ապահովել, կլինի մեր պետության քննությունը»Պատերազմի հանգամանքները ուսումնասիրելիս չենք կարող ձեռնպահ մնալ ամբողջական համատեքստից: Հանձնաժողովը պետք է պարզի՝ աղետը նոյեմբերի 9-ի՞ն էր, թե՞ սեպտեմբերի 27-ը հնարավոր դարձնելը»: