
Վատիկանում սկսվել է Լոնդոնում անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ խախտումների և չարաշահումների գործով դատավարությունը, որում 9 մեղադրյալների շարքում է գտնվում բարձրաստիճան կարդինալ Անջելո Բեչչուն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ բացի Բեչչուից, ով ենթադրյալ հանցանքի պահին զբաղեցնում էր Վատիկանի ընդհանուր գործերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, մեղադրյալների աթոռին են հայտնվել հայտնի ֆինանսիստներ և ռիելթորներ, ինչպես նաև Վատիկանի հաստատությունների նախկին աշխատակիցներ:
Նրանք մեղադրվում են խարդախության, չարաշահման, կեղծ տեղեկատվության տրամադրման, կոռուպցիայի, փողերի լվացման, գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման մեջ:
Աղմկահարույց դեպքը կապված է նվիրատվությունների հաշվին Լոնդոնի կենտրոնում ակնհայտորեն բարձր գնով շենքի ձեռքբերումը՝ որպես ներդրում: «Ֆինանսական արտահոսքը» գնահատվում է տասնյակից մինչև հարյուր միլիոնավոր եվրո: Բեչուն անցյալ տարվա սեպտեմբերից ստիպված էր եղել հրաժարվել իր պաշտոնից և կարդինալի աթոռի հետ կապված իրավունքներից՝ այս աղմկահարույց ֆինանսական սկանդալում իր մասնակցության կասկածների պատճառով: Ինքը՝ կարդինալը բազիցս հերքել է բոլոր մեղադրանքները:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ եկեղեցական փողերը ներդրնելը միանգամայն օրինական է՝ դրանք բարեգործական նպատակներով ավելացնելու համար:
Սա Վատիկանի պատմության մեջ ֆինանսական հանցագործության շուրջ ամենախոշոր դատավարությունն է: