Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի հարցազրույցը շարունակում է լինել հայաստանյան համացանցի, հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, թեև, դատելով արձագանքների զգալի մեծամասնությունից, այդ ուշադրությունը շարունակում է լինել գերազանցապես իռացիոնալ, չափազանցված սպասումների և դիտարկումների տիրույթում, այդպիսով ռիսկ լինելով առաջին հերթին հենց հայ-ֆրանսիական հարաբերության հեռանկարի համար: Մի բան, ինչը կանգնեցնելու նպատակն էլ թերևս Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցի առանցքային շարժառիթներից մեկն էր, առայժմ կարծես թե ոչ այնքան ստացված: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ: