Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների եռակողմ հանդիպումը:
Քննարկվում է երեք երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնումը։
Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, արդյունքում կստորագրվի Բաքվի հռչակագիրը։
Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարներին հանդիպումից քիչ առաջ ընդունել է Ադրբեջանի նախագահը։