Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):