Thursday, 28 03 2024
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան

Ակնհայտ էր, որ Մոսկվան ծախեց Ղարաբաղը, նման հանձնաժողովի ստեղծումը կարևոր է

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  ՔՊ ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավոր, ինչպես նաև 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրելու համար: Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով: Այս փուլում դեռ շատ մանրամասներ չենք քննարկել»,- նշել է Սիմոնյանը:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ վաղ թե ուշ նման հանձնաժողով պետք է ստեղծվեր, որպեսզի ջրի երես դուրս գան այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են  ընդդեմ սեփական ժողովրդի ու պետականության․ «Այսինքն՝ պետք է բացահայտվեն այն բոլոր պատճառները, որոնք հանգեցրեցին Արցախի Հանրապետության կործանմանը։ Ինձ զարմացնում է, որ պատերազմից մոտ 10 ամիս անց է ստեղծվում նման մարմին։ Ես հակված եմ մտածել, որ նման հանձնաժողովը  ամբողջությամբ չի բացահայտելու այն իրական հանցագործությունները, որ կատարվել են պատերազմի ժամանակ։  Ակնհայտ էր ՀՀ իշխանությունների բացարձակ ոչ կոմպետենտ գործունեությունը՝ արտակարգ իրավիճակում երկիրը կառավարելու իմաստով։ Ակնհայտ էին նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաների դավաճանական քայլերը։ Ես սխալ եմ համարում նաև ՀՀ իշխանությունների այն քաղաքականությունը, որ ռազմական ղեկավարությունից հեռացվեցին շատ գեներալներ, կոմպետենտ հրամանատարներ։ Բանակն այդպիսով ամբողջությամբ փլուզվեց,  այդ մարդկանց բացակայությունն էլ  իրենց պաշտոններից բերեց այսպիսի կործանարար հետևանքների»։

Միևնույն ժամանակ Օհանջանյանը նման հանձնաժողովի ստեղծումը անհրաժեշտություն համարեց։ Նա նշեց, որ հանձնաժողովում հավասար հիմունքներով պետք է ընդգրկվեն և՛ իշխանության և՛ ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, պատերազմում տուժածները․ «Վերջնական որոշումն էլ պետք է կայացնի ոչ թե իշխանությունը միանձնյա, այլ կոնսենսուսով։ Միայն այդպես մենք կիմանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»։

Խոսելով նախկին հանձնաժողովների գործունեության արդյունավետության մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Գիտեք՝ նախևառաջ պետք է բաց հարթակ լինի։ Ցանկացած քննարկում պետք է լինի հրապարակային, հանրությունն էլ պետք է լսի, թե ինչ են խոսում տվյալ հանձնաժողովի անդամներն ու հրավիրված մարդիկ։ Այսինքն՝  պետք է ամբողջ գործընթացը լինի բաց ու թափանցիկ։ Դա պետք է արվի այն բանի համար, որ մինիմումի հասցվի այն անվստահությունը, որ հանրությունն ունի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության նկատմամբ։ Պետք է հստակ պատասխաններ տրվեն, թե այդ ամենում ինչ դերակատարություն  է ունեցել Ռուսաստանը, ՀՀ-ի և Արցախի ղեկավարությունը, որ մենք նման խայտառակ պարտություն կրեցինք»։

Իրավապաշտպանը համարում է, որ ակնհայտ էր, որ մենք նման ձևով պարտություն չպետք է կրեինք․ «Անգամ Ռուսաստանի, Թուրքիայի ու  Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում, մենք չպետք է նման պարտություն կրեինք։ Ես  միանշանակ համարում եմ, որ ակնհայտ էր, որ Ռուսաստանը ծախեց Լեռնային Ղարաբաղը։ Ընդ որում՝ Մոսկվան դրան պատրաստվում էր շատ վաղուցվանից։ 2016 թվականն առաջին փորձն էր։ Պարզապես այդ պայմանավորվածության ճանապարհին այն ժամանակ կանգնեցին գեներալ Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Խաչատուրովը։ Նրանց ակտիվ գործունեության արդյունքում Մոսկվայի ջանքերը այն ժամանակ տապալվեցին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում