Ջո Բայդենի նախագահությունից ի վեր առաջին անգամ նրա վարկանիշն իջել է՝ հասնելով 50%-ի: Հունիսին նրա վարկանիշը 56% էր: Հարցման արդյունքներն օրերս հրապարակել է Gallup ընկերությունը:
Հարցվածների 45%-ը հավանություն չի տալիս Բայդենի գործունեությանը, իսկ 5%-ն առայժմ կարծիք չի ձևավորել:
Սոցիոլոգները պարզաբանել են, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում առաջընթացը կանգնել է, պատվաստման տեմպերը նվազել են, իսկ դեպքերի թիվն աճում է: Միաժամանակ տնտեսական վերականգնումը շարունակվում է, գործազրկության ցուցանիշները նվազում են, սակայն սպառողներն ավելի մեծ գումար են վճարում գազի և այլ ապրանքների համար:
Բայդենի աշխատանքի գնահատումը նաև բևեռացված է՝ ըստ կուսակցությունների: Նախագահի գործունեությանը հավանություն է տալիս նրա Դեմոկրատական կուսակցության 90%-ը, հանրապետականների 12%-ը և անկուսակցականների 48%-ը:
Հարցումն անցկացվել է հուլիսի 6-21-ը ավելի քան 1000 չափահաս ամերիկացիների շրջանում:
ԱՄՆ նախագահների առաջին ժամկետի երկրորդ եռամսյակի գործունեության վարկանիշը.