Ինչու հենց Երասխը․ Ադրբեջանը փորձում է կանխել ճանապարհների ապաշրջափակումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանը կարծում է որ ԵՄ աջակցությունը Հայաստանի շնչառությունը վերականգնելու լավագույն միջոցն է:
ՀՀ իշխանությունների կրավորականությունը մեր բանախոսին զարմացնում է․ «Ինչու սահմանային լարվածության հարցով չեն դիմում միջազգային կառույցներին»:
Ըստ Խուրշուդյանի՝ Մոսկվան բացահայտել է Հայաստանի թույլ կողմը․ «Ռուսաստանը բոլոր կարմիր գծերը խախտել է: Մոսկվայի օգնությանը սպասելը ռիսկային է․ Հայաստանին ալտերնատիվ անվտանգային գործընկերներ են պետք»: