Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ստանալ հեռախոսազանգ հորից՝ Հրաչից․ Ուշագրավ մանրամասներ Արթուր Դալալոյանի կյանքից

Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին հայազգի չեմպիոնը ռուսաստանաբնակ Արթուր Դալալոյանն է։ Մարմնամարզության տղամարդկանց թիմային պայքարում Ռուսաստանի ընտրանին հավաքելով 262․500 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսական հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին և Նիկիտա Նագորնին: Երկրորդ տեղում Ճապոնիայի, իսկ երրորդում Չինաստանի հավաքականներն է։ Մարմնամարզիկների թիմային հաջողությունը մեծ ոգևորություն է առաջացրել Ռուսաստանում։ Հանրահայտ մարզուհի մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Լիդիա Իվանովան առաջարկել է արձան կանգնեցնել Արթուր Դալալոյանի պատվին:«Ես մեր պետության անունից շնորհակալություն եմ հայտնում մեր չեմպիոններին: Պարզապես հիացած եմ նրանց ելույթներից՝ Բելյավսկուց, Նագորնիից, Աբլյազինից, Դալալոյանից: Նրանք իրական հերոսներ են:Դալալոյանի պատվին պետք է արձան կանգնեցնել այն բանի համար, որ նա կարճ ժամանակում կարողացել է ապաքինվել բարդ վիրահատությունից հետո: Ահա դա է իսկական բնավորությունը և կամքի ուժը», – ասել է Իվանովան։

Իսկ ով Արթուր Դալալոյանը և որտեղից են նրա հայկական արմատները։ Դեռևս 2018 թվականին Դոհայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում 22-ամյա Դալալոյանը հռչակվելով աշխարհի բացարձակ չեմպիոն շնորհավորանք էր ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Մեծ նվաճումից հետո Դալալոյանը ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել իր կենսագրությունից։ «Երբ մեդալ ստացա Քաթարում, ինձ զանգահարեց սպորտի նախարարը և անձամբ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, հետո հեռագիր եկավ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այնուհետև ինձ հետ սկսեցին կապվել իմ բազմաթիվ ազգականները Հայաստանից։ Նրանք շատ են. տատիկս ու պապիկս ողջ են, նրանք հպարտանում են իմ հաջողություններով։ Հայրս ծնունդով Կալինինո ավանից է, որը հիմա կոչվում է Տաշիր։ Ինձ համար շատ հաճելի էր։ Զանգահարեցին նաև ազգականներս Մոլդովայից։ Ծնվել եմ Մոլդովայում՝ Տիրասպոլում, որտեղ աշխատում էր հայրս։ Այնտեղ նա ծանոթացել է մոլդավուհի մորս հետ, նրանք ամուսնացել են, և լույս աշխարհ ենք ես ու եղբայրս։ Այնուհետև ծնողներս որոշել են տեղափոխվել Ռուսաստան։ Մեզ մանկուց հայրս և շրջապատում բոլորն ասել են, որ եթե հայրս հայ է, ուրեմն դուք՝ նրա երեխաները, հայ եք։

Իհարկե, ես կարող եմ ինձ հայ անվանել։ Բայց կարող եմ նաև ինձ անվանել մոլդովացի և ռուս, չէ որ կյանքիս մեծ մասն ապրել եմ Ռուսաստանում, մեծացել և դաստիարակվել եմ Մոսկվայում։Շատ եմ ուզում լինել Հայաստանում, ծրագրում եմ ուղևորություն։ Ես շատ եմ սիրում բնություն՝ ծառեր, գետեր, ջուր, իսկ ազգականներս ասում են, որ Հայաստանում հիասքանչ, ուղղակի կուսական բնություն է։ Ես նման գեղեցկությունից հաճույք եմ և դրական լիցքեր եմ ստանում։ Չհավանեցի Քաթարը, միայն բարձրահարկեր են և չորացած հող։ Ուստի երբ գնամ Հայաստան, կվայելեմ թարմ մաքուր օդը, կանաչը, լեռները, հենց այդպիսին եմ ես պատկերացնում Հայաստանը»,- Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում ասել էր Դալալոյանը։ Նշենք, որ Դալալոյանը 12 տարեկանից կապ չի պաշտպանում հոր` Հրաչի հետ։ Հարցազույցներում սակայն բազմիցս նշել է, որ շատ է ցանկանում շնոհրավորանքներ ստանալ նաև հորից։ Մանուկ հասակում Արթուր Դալալոյանը խոսել է հայերեն, սակայն հիմա հիշում է միայն որոշ բառեր։

Նշենք, որ հայազգի մարզիկը Ռուսաստանի հավաքականի կազմում թիմային մրցումներում աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2019 թվականին։ Դալալոյանը համարվում է Ռուսաստանի մարմնամարզության ազգային թիմի առաջատարը։ Նշենք նաև, որ Դալալոյանը Տոկիոյում ունի հնարավորություն զարգացնելու հաջողությունը։ Բազմամարտում նա հաղթահարել է որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում