Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Հարկ է օր առաջ արթնանալ թմբիրից ու հասնել գերիների ազատմանը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Իր ողջ աղետալի հետևանքներով 44-օրյա պատերազմը հայ հանրության համար ցավագին եղավ նաև գերիներին վերադարձնելու առումով։ Գերեվարված են հարյուրավոր հայորդիներ, որոնց ստույգ թիվն առ այսօր գաղտնի է պահվում թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից։

Այդ տվյալների գաղտնագրումն իրականում հետապնդում է ժողովրդից այն թաքցնելու, հանրությանը մոլորեցնելու միտում։ Մեր գնահատմամբ հնարավոր է գերիների ազատմանը հասնել հետևյալ համալիր միջոցառումների իրականացմամբ՝

1․ Հայաստանի գործող իշխանությունները, թեկուզև ուշացումով, պիտի երկրում ու Սփյուռքում ստեղծեն այնպիսի իրավիճակ, մթնոլորտ, որ յուրաքանչյուր հայ ապրի գերեվարված տղաներին օր առաջ փրկելու, հայրենիք վերադարձնելու մտահոգությամբ, նրանց ճակատագիրն ընկալի որպես անձնական ցավ։

2․ Հարկ է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տարվող բանակցությունները, առաջ քաշել նախապայման՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր անձանց վերադարձնել Հայաստանին, ինչն արձանագրված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։

3․ Բանակցություններում Հայաստանի դիրքերն ուժեղացնելու, միջազգային հանրությանը մեր միասնականությունը ցուցադրելու նպատակով անհրաժեշտ է հստակ կողմոնորոշվել Ռուսաստան-Արևմուտք ընտրանքում։

4․ Պետության և գործարար շրջանակների կողմից ֆինանսական լուրջ միջոցներ պիտի տրամադրվեն Հայաստանի ու արտասահմանում գործող մասնագիտացված իրավաբանական հաստատություններին Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի շահերը միջազգային դատարաններում ներկայացնելու և պաշտպանելու համար։

5․ Գերիներին վերադարձնելու հնարավոր ելք կարող է դիտարկվել Հայաստանի տարածքում ապօրինի տեղակայված ադրբեջանցի զինվորականներին գերեվարելը, դատելը, մեր զինվորների հետ փոխանակելը։ Հնարավոր ելք կարող էր դիտարկվել նաև հատուկ օպերացիայի իրականացմամբ բուն Ադրբեջանի տարածք ներթափանցումով գերիներին ազատելը, սակայն սա ներկայիս Հայաստանի համար անհնարին, գրեթե միֆական տարբերակ է։

6․ Համապատասխան երաշխիքների դեպքում տեսականորեն հնարավոր է նաև Հայաստանի իշխանությունների լիազորմամբ ֆինանսապես շահագրգռել նման հարցերում խորացած, միջնորդական առաքելություն իրականացնող անհատներին ու կազմակերպություններին, նրանց միջոցով հասնել գերեվարված անձանց ազատմանը։

Աշխարհում թերևս չկա և ոչ մի ժողովուրդ, որը կարող է անտարբերության ու մոռացության մատնել գերության մեջ գտնվող, անմարդկային զրկանքների ու տառապանքների մատնված իր զինվորներին, մի կողմ քաշվել ու հարցի լուծումը թողնել իր դաշնակցի վրա, զբաղվել լոկ իմիտացիոն գործողություններով։ Սեփական զինվորի նկատմամբ ուշադրությունն անվտանգային բացառիկ կարևորության խնդիր է։

Հարկ է օր առաջ արթնանալ թմբիրից ու վերը նշված համալիր միջոցառումներով, սեփական ուժերի գիտակցմամբ, հասնել գերիների ազատմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում