Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կենտրոնացած լինելով ներքաղաքական զարգացումների վրա, հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին։

Ամիսներ առաջ «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետների հետ համատեղ հրապարակեցինք հոդված, որում կանխատեսում էինք ամերիկյան վարչակազմի գործուն հակազդեցության անխուսափելիությունը չինակական «Ճանապարհ և գոտի» նախագծի դեմ։

Շուրջ մեկ ամիս առաջ, Ջո Բայդենի նախաձեռնությամբ և մեծ յոթնյակի երկրների գործուն աջակցությամբ հայտարարվեց նոր նախագծի մեկնարկի մասին։ «B3W»-ն դառնալու է «Ճանապարհ և գոտի» նախագծի լրջագույն մրցակիցը։

Եթե Չինաստանն իր նախագծում ամենատարբեր հաշվարկներով նախատեսում է 4-8 տրիլիոն դոլարի ներդրում, իսկ ծրագիրը նախատեսում է ամբողջությամբ ավարտին հասցնել 2049թ., ապա յոթնյակի նախագծի արժեքն է 40 տրիլիոն իսկ ներդրումների ժամանակացույցն առավել փոքր ժամանակահատված է նախատեսում, ինչը «B3W» նախագծին տալիս է լուրջ մրցակցային առավելություն, հաշվի առնելով ժամանակի գործոնը։ Սա էլ իր հերթին նշանակում է ծանր և լարված մրցակցություն Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Եվրոպայի և այլ տարածաշրջաններում ազդեցության տարածման համար։

Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է։ Այստեղ անհրաժեշտ է պրագմատիկ և գրագետ դիվանագիտություն, ինչպես նաև գլոբալ գերտերությունների հակասությունների և ընդհանուր շահերի վրա խաղալու նուրբ մարտավարություն՝ մաքսիմալ օգտվելու և մինիմալ բացթողումներ ունենալու նպատակով։ Թե որքանով դա մեզ կհաջողվի, ցույց կտա ժամանակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում