Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

Ժամանակն է, և անգամ որոշակիորեն անցած. Արդիական Հայաստանի մարտահրավերը

Քաղաքացու որոշում կուսակցության վարչության արդեն նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին, ներկայացնելով որոշակի դիտարկումներ, կապված իր կայացրած որոշման հետ: Չմանրամասնելով դրանք, արձանագրենք մի կարևոր նկատառում, որ արել է Սահակյանը իր դիտարկումներում՝ «Այժմ մեծ միավորումների ժամանակն» է: Թե ով ինչ է հասկանում այդ մեծ միավորումների ներքո մասնավորապես, մի շարք առումներով, իհարկե առանձին հարց է, սակայն թերևս անվիճալի է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական պատկերի շոշափելի փոփոխությունը պահանջելու է ավելին, քան կուսակցականությունը, եթե անգամ այդ կուսակցականությունը հիմնված է ոչ թե պատեհապաշտ շահի, այլ գաղափարականության ու համոզմունքների վրա:

Հայաստանում ոչ միայն մեծ միավորումների ժամանակն է, այլ գուցե նույնիսկ այդ ժամանակը անցել է որոշակիորեն, այսինքն զգալիորեն բաց է թողնվել ժամանակ և պահանջվում է հնարավորինս արագ տեմպով այդ բաց թողնված ժամանակի լրացում: Սակայն, այստեղ էլ արդեն հանգում ենք այն հարցին, թե ով ինչ է պատկերացնում մեծ միավորումներ ասելով, դրանց ժամանակը արձանագրելով: Ով ինչի՞ շուրջ է պատկերացնում այդ միավորումը: Ընդ որում, խոսքը ընդհանուր հռչակագրային ճշմարտությունների մասին չէ, ինչպես օրինակ ինքնիշխանություն, կամ ժողովրդավարություն և ազատություն: Հազիվ թե որևէ լայն շրջանակ խոսի Հայաստանի վասալացման կամ բռնատիրության հաստատման ուղղությամբ միավորվելու մասին: Ըստ այդմ, խնդիրը կոնկրետ, առարկայական խոսակցությունն է, թե ինչ հիմնարար մեխանիզմներ պետք է դրվեն մեծ միավորումների նախաձեռնությունների հիմքում, որպեսզի դրանք լինեն առավելագույնս երկարաժամկետ և ամուր, դիմակայուն լինեն առաջին հերթին հենց իրենց շրջանակում միավորվող անձանց անձնական հավակնությունների հանդեպ: Որովհետև, փորձը ցույց է տվել, որ Հայաստանում որևէ մեծ քաղաքական նախաձեռնություն թույլ է նախ ինքն իր անդամների և լիդերների հավակնությունների, հետո նոր միայն քաղաքական հակառակորդների կամ մրցակիցների հանդեպ:

Եվ ուրեմն, իսկապես մեծ միավորումների ժամանակն է, սակայն հռչակագրային ճշմարտություններից զերծ և առօրեական հստակ, առարկայական պատկերացումներով ուղեկցվող  ռազմավարություններով հագեցած միավորումների ժամանակը, որոնք պետք է բովանդակային և կառուցվածքային արդիականացումը հանրահռչակեն իրենց առօրյա գործունեությամբ, այլ ոչ կարգախոսներով և պաստառներով: Դա է Հայաստանի համալիր վերափոխման հարցում իրապես շահագրգռված ուժերի հրամայականը, անկախ կուսակցական ձևաչափերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում