Ադրբեջանական ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ սահմանի երկու հատվածներում: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից: Հայկական կողմից զոհեր չկան: Շատ փորձագետների կարծիքով, Թուրքիան և Ադրբեջանը հայկական կողմի ճնշման միջոցով փորձում են օրինականացնել տարածքային ձեռքբերումները վերջին պատերազմի արդյունքներից հետո: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի հետ: