Անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայում Կուբայի դեսպանատան վրա՝ դյուրավառ խառնուրդով շշերով։ Այս մասին հայտնել է լատինաամերիկյան հանրապետության ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։
«Մենք դատապարտում ենք Փարիզում մեր դեսպանատան նկատմամբ Մոլոտովյան կոկտեյլների կիրառմամբ ահաբեկչական գործողությունը։ Կարծում եմ, որ ԱՄՆ կառավարությունն է պատասխանատվություն կրում մեր երկրի դեմ նման վարքը խրախուսող անդադար արշավների և անպատիժ բռնության կոչերի համար»,-գրել է նախարարը Twitter-ում։
Սա Կուբայի դիվանագիտական ներկայացուցչության վրա առաջին հարձակումը չէ․ անցած տարի անհայտ անձինք կրակ էին բացել Վաշինգտոնում Հավանայի դեսպանատան ուղղությամբ։
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահը Կուբան անվանել էր «դիմակայության օրինակ» ամերիկյան ագրեսիային և առաջարկել ՄԱԿ-ին կղզու ողջ տարածքը դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։