Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրև է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով։ Վերջինս մայրուղում հարյուրավոր մեքենաների վնասման պատճառ է դարձել։ Տեսանյութը Facebook-ում հրապարակել է ականատես Անդրեա Մատիոլին։
Դեպքը տեղի է ունեցել Պյաչենցա և Պարմա քաղաքները կապող А1 մայրուղու վրա։ Կադրերում երևում են կոտրված ապակիներով և վնասված թափքերով մեքենաները։
Անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ բազմաթիվ վայրերում ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել։