Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հայ հանդիսատեսը չափազանց ջերմ է. «Հանդիպում Երևանում» համերգը հայրենիք է բերել երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից

«Հանդիպում Երևանում» խորագրով համերգային ծրագիրը, որի շրջանակում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիան՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի», իր շուրջ է համախմբել արտերկրում ապրող և ստեղծագործող ճանաչված արտիստների:

Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ են ունենալու Բելգիայից Հայաստան ժամանած ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչեց Շուշիի հրետակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կատարումից հետո և Մարիաննա Շիրինյանը Դանիայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն, որը տեղի կունենա հուլիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը մասնակցել է համերգի փորձին և զրուցել երաժիշտների հետ, որոնք պատմել են երաժշտական գործիքի ընտրության, արտերկրում հասած հաջողությունների և առաջիկա համերգից սպասելիքների մասին:

Հրաչյա Ավանեսյանը երկու տարեկան է եղել, երբ ծնողները նկատել են, որ սիրում է երաժշտություն: «Հեռուստացույցով Չայկովսկու անվան մրցույթն եմ դիտել և չափազանց մեծ ուշադրությամբ եմ ունկնդրել ջութակահարներին, իսկ դաշնակահարներին լսելիս լաց եմ եղել: Երբ խոսել եմ սովորել, ասել եմ, որ ցանկանում եմ ջութակ նվագել: Ծնողներս կողմ չէին այդ գաղափարին, քանի որ բոլորին է հայտնի՝ երաժշտի մանկությունը շատ է տարբերվում. դժվար է համադրել բակում ֆուտբոլ խաղալն ու պարապելը, բայց երբ ջութակահար դառնալու որոշումս հստակ էր, ամեն բան արեցին, որ կարողանամ հնարավորինս առաջ գնալ, հաջողությունների հասնել»,-պատմում է երաժիշտը:

Որպես մենակատար Ավանեսյանն արտերկրում հանդես է գալիս մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ և հեղինակավոր բեմերում, իսկ եղբոր՝ թավջութակահար Սևակ Ավանեսյանի հետ հիմնել է «Ավանեսյան տրիոն», որը հանրությանն է ներկայացնում կամերային լավագույն ստեղծագործությունները՝ չմոռանալով հայ կոմպոզիտորներին: «Տրիոն հիմնել ենք ուսանողական տարիներին, երբ ես, եղբայրս և դաշնակահար Ժուլիեն Լիբերը սովորում էինք Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական քոլեջում: Հաճախ ենք նվագում Առնո Բաբաջանյանի Դաշնամուրային տրիոն, որը դարձել է մեր նվագացանկի առանցքը: Շատերի համար այդ ստեղծագործությունը բացահայտում է: Մեզ լսելուց հետո մարդիկ ցանկանում են այն սովորել, նվագել»,-շեշտում է Ավանեսյանը:

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սպասվող համերգին՝ ջութակահարը հիշեցնում է, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր դասընկերն է: Տասը տարի սովորել են միասին: «Նվագախմբի 60 տոկոսը կամ իմ դասընկերներն են, կամ զուգահեռ դասարանի ընկերները: Էմոցիոնալ առումով ինձ համար միշտ հետաքրքիր է և կարևոր նրանց հետ նույն բեմում լինելը: Առաջին անգամ նվագախմբի հետ հանդես եմ եկել 2010 թվականին: Ուրախ եմ, որ կրկին ելույթ կունենամ Սիմֆոնիկի հետ և ուրախ եմ, որ մեզ են միացել Սևակն ու Մարիաննան»,-նշում է նա ու հավելում, որ Մարիաննայի հետ ծանոթացել է Դանիայում և 2008 թվականից հանդես են եկել բազմաթիվ համերգներով:

Մարիաննա Շիրինյանն էլ խոստովանում է, որ հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը միշտ սիրով է սպասում: «Երաժշտասերները տարբեր են, իսկ հայ հանդիսատեսի ջերմությունը ամեն տեղ չես գտնի: Նրանց շրջանում հանդիպում են մարդիկ, որոնք քեզ ճանաչում են յոթ տարեկանից, մարդիկ, որոնց աչքի առաջ ես մեծացել, որոնք քեզ գիտեն առաջին քայլերն անելիս: Հայ երաժշտասերին չեմ տեսել գրեթե հինգ տարի և շատ ուրախ եմ վերադառնալ «Արամ Խաչատրյան» համերգասրահ»,-անկեղծանում է դաշնակահարը:

Շիրինյանի համար ուրախալի է Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ հանդես գալը: Նշում է՝ Պապյանի մասին շատ է լսել և շատ է հարգում նրան:

Մարիաննա Շիրինյանը բազմաթիվ հեղինակավոր փառատոնների է մասնակցել և աչքի ընկել յուրահատուկ նվագով, միջազգային մրցույթների դափնեկիր է:

Նրա խոսքով՝ իր հաջողությունների գործում մեծ դերակատարություն են ունեցել ծնողները, որոնց նվիրվածությունը դաշնակահարը շատ է գնահատում, ուսուցիչներն ու աջակիցները: «Դաշնամուրի իմ առաջին դասատուն, որին մի քանի ամիս առաջ կորցրի համավարակի պատճառով, Մարգարիտա Հակոբյանն է: Նախորդ անգամ, երբ նվագում էի Երևանում, նա ներկա էր: Ինձ համար դա ամեն ինչ էր. Հակոբյանն ինձ սովորեցրել է ճիշտ վերաբերվել գործիքին, ընկերանալ նրա հետ: Ինձ շատ է աջակցել նաև Իգոր Մարտինովիչ Յավրանը»,-ասում է Շիրինյանն ու հավելում, որ արտերկրում իրեն օգնել է Ուրսուլա Լինդենը, որի շնորհիվ Գերմանիայում է սովորել:

Շիրինյանը նվաճումների գործում կարևորում է հետաքրքրասեր լինելը: «Ես միշտ եղել եմ հետաքրքրասեր, միշտ կարդացել եմ: Ըստ իս՝ դա բոլորի համար շատ կարևոր է, և խորհուրդ կտամ ամեն ինչում հնարավորություն տեսնել: Եթե ամեն տերևի մեջ անգամ հետաքրքրություն գտնես, կյանքը ևս հետաքրքիր կլինի: Շատ շնորհակալ եմ բոլոր հնարավորությունների համար, որոնք ինձ անվերջ տրվել են»,-եզրափակում է Մարիաննա Շիրինյանը:

Ավելի վաղ թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոսելով Սիմֆոնիկ նվագախմբի հետ սպասվող համերգի մասին, նշել էր, որ գաղափարն իրենն է: Սերգեյ Սմբատյանին առաջարկել են ելույթ ունենալ միասին: Սմբատյանը միանգամից համաձայնել է, ասել, որ Հայաստանում չէ, սակայն նվագախումբը կղեկավարի Վահագն Պապյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում