Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Առևտրից մինչև կացության և հանրային սննդի կազմակերպում. որ ոլորտներում և ինչի արդյունքում են ավելացել աշխատատեղերը

Հայաստանում հունիսի տվյալներով եկամուտ ապահոված աշխատատեղերը մայիսի համեմատ ամենաշատն ավելացել են մեծածախ և մանրածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտներում, զգալիորեն ավելացել են նաև ոչ առևտրային գործունեության ոլորտի աշխատատեղերը. աճ-ը ՊԵԿ-ից պայմանավորում են մի շարք պատճառներով: Այս մասին տեղեկացավ ՊԵԿ-ից՝ գրավոր հարցմանն ի պատասխան:

Հայտնի էր դարձել, որ Հայաստանում հունիսին եկամուտ ապահոված աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ կազմելով 643 հազար: Դա 2021 թվականի մայիսի համեմատ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով:

ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում հունիսին գրանցվել է 101 հազար 148 աշխատատեղ, ինչը 3491-ով ավել է նույն տարվա մայիսի նկատմամբ և 2752-ով՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ:

Ոչ առևտրային գործունեության իրականացման ոլորտում (ոչ առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտներ) աշխատատեղերի թիվը հունիսին եղել է 192 հազար 242, ինչը մայիսի նկատմամբ ավելացել է 1381-ով, իսկ 2020-ի հունիսի նկատմամբ՝ 4856 –ով:

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում եկամուտ ապահոված աշխատատեղերը հունիսին եղել են 27 հազար 839, ինչը 1147–ով ավել է մայիսի նկատմամբ, իսկ 6475-ով՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ: Սակայն օրինակ մշակող արդյունաբերության ոլորտում նկատվել է նվազում՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ: Ոլորտում հունիսին եղել է 70 հազար 987 եկամուտ ապահոված աշխատատեղ՝ մայիսի նկատմամբ ավել 878-ով, սակայն 2020-ի հունիսի 71 հազար 936-ի համեմատ այն նվազել է:

Միկրոձեռներեցության համակարգում հունիսին եկամուտ ապահոված աշխատատեղերի (միկրոձեռներեցության համակարգում գործող սուբյեկտներ) թիվը հասել է 32 հազար 737-ի՝ մայիսի նկատմամբ ավելանալով 558 –ով, 2020-ի հունիսի նկատմամբ՝ 9915-ով:

Մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտում հունիսին եկամուտ ապահոված աշխատատեղերը եղել են 9454, ինչը 429-ով ավել է մայիսի նկատմամբ, իսկ 3791-ով՝ 2020-ի հունիսի նկատմամբ: Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում եկամուտ ապահոված աշխատատեղերը հունիսին եղել են 40 հազար 152՝ 201-ով ավելանալով մայիսի նկատմամբ, 3091-ով՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ: Իսկ օրինակ կրթության ոլորտում հունիսին եղել է 5546 աշխատատեղ, ինչը թեև մայիսի 5844 –ի համեմատ նվազել է, սակայն նախորդ տարվա հունիսի համեմատ ավելացել է 1128-ով:

Անդրադառնալով աշխատատեղերի ավելացման պատճառներին՝ ՊԵԿ-ից նշել են. «2021 թվականի հունիսի տվյալներով եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակի աճը 2021 թվականի մայիսի և 2020 թվականի հունիս ամիսների նկատմամբ կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, մասնավորապես հարկ վճարողների ինքնահայտարարագրման մակարդակի բարձրացմամբ, հարկային վարչարարությամբ, թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերի համալրմամբ և այլն, որոնք հնարավոր չէ տարանջատել, քանի որ «Եկամտային հարկի և սոցիալական վճարի» ամսական հաշվարկներում նման տեղեկատվություն չի արտացոլվում»:

Իսկ ինչ վերաբերում է մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամտի աճի պատճառներին՝ ՊԵԿ-ից նշել են, որ հնարավոր չէ առանձնացնել, դա կարող է լինել ինչպես աշխատավարձի իրական չափերի հայտարարագրման, այնպես էլ աշխատավարձի բարձրացման արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում