Արգենտինայի հարավում գտնվող Կորֆու ծովածոցը վարդագույն երանգ է ստացել այն բանից հետո, երբ ձկնորսական ընկերությունները թափոնները ջուրն են լցրել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ջրի գույնի փոփոխությունը խուճապ է առաջացրել տեղացիների շրջանում։ Բնակիչները գանգատվում են տհաճ հոտից և մոծակների «հաղթարշավից»։
Տեղի իշխանությունները վստահեցնում են, որ թափոնների բացթողումը եղել է պաշտոնական թույլտվությամբ, ջուրն անվտանգ է, և օրեր անց ջրի գույնը կկարգավորվի։