Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գործ ունենք մի իրավիճակի հետ, որ գազի բոլոր շուկաներում գների բարձրացում է. ինչ է կատարվում վառելիքի շուկայում

Հեղուկ գազը մեկ շաբաթից Հայաստանում կսպառվի, բայց ՌԴ-ից, ինչպես նաև Իրանից դեռ չեն կարողանում հայաստանյան ընկերությունները գազ ձեռք բերել: Խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

-Պարոն Քթոյան,  հեղուկ գազի դեֆիցիտն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանն ի՞նչ այլընտրանքային ուղիներ պետք է գտնի:

-Հարցը երկու մասի բաժանենք: Ինչ վերաբերում է այլընտրանքային ուղիներին, մենք, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, գազի բոլոր շուկաներում նույն իրավիճակն է՝ գների բարձրացում, ինչն ընդհանուր գնաճային միտումների արտացոլումն է: Եթե էներգակիրները թանկանում են, դրա բոլոր ենթաշուկաները ևս պետք է աճ արձանագրեն, ինչն այսօր տեսնում ենք հենց հեղուկ գազի պարագայում: Այստեղ դիվերսիֆիկացիայի շատ մեծ հնարավորություններ մենք չունենք, և հիմնական աղբյուրը կա՜մ իրանականն է, կա՜մ ռուսականը, այլ ձևեր, որ մենք կարող ենք դիվերսիֆիկացնել, ակնհայտ չէ, որ դա կարող է գների վրա էական ազդեցություն թողնել նվազման ուղղությամբ: Այս իրավիճակը հետճգնաժամային, հետհամավարակային, ինչ-որ առումով դեռ լիարժեքորեն չհաղթահարված համավարակային սահմանափակումների, համաշխարհային տնտեսությունում առկա անորոշության, դրանով պայմանավորված գների բարձրացման արտացոլում է:

Ինչ վերաբերում է տնտեսության վրա ազդեցությանը, գների աճը ցանկացած դեպքում տնտեսության վրա դրական ազդեցություն ունենալ չի կարող, եթե տվյալ դեպքում դու տվյալ ապրանքատեսակից չես արտադրում: Մենք ցանկացած պարագայում ներմուծելու ենք հեղուկ գազ: Հեղուկ գազը հանդիսանում է ծախսային բաղադրիչ սպառողների եկամուտների մեջ որոշակի մասնաբաժին ունի ծախսերի մեջ և տնտեսվարող սուբյեկտների ծախսերի մեջ բաղադրիչ ունի, որոշ արտադրությունների դեպքում միգուցե դրական, և սա գնաճի վրա ազդող գործոն է հանդիսանալու, այսինքն՝ ազդեցությունը դրական լինել չի կարող:

-Հեղուկ գազի շուկան ընդունված է ասել, որ վերջին տարիներին ազատականացվել է, նախկին մոնոպոլյան չկա, և կա մրցակցություն:

Եթե հարցն ավելի լայն տեսանկյունից դիտարկենք մրցակցային միջավայրի առումով, իրավիճակը հետևյալն է՝ եթե ինչ-որ մի ապրանքի համաշխարհային գներն ավելանում են, ներքին շուկայում գների աճին կարող է լրացուցիչ սուբյեկտիվ բաղադրիչ ավելանալ՝ պայմանավորված ոչ կատարյալ մրցակցային միջավայրով: Եվ հիմա եթե մենք ցանկանում ենք գոնե այդ գլոբալ աճի հայելային արտացոլումն ունենալ և այնպես անել, որ դրան մեր ներհայաստանյան բաղադրիչը չավելանա, այստեղ մեկ լուծում կա՝ մրցակցային միջավայրի խթանումը, առողջացումը, և մենք ամենատարբեր շուկաների մասով, հատկապես գազի, ունեցել ենք սահմանափակ մրցակցություն: Սահմանափակ մրցակցության արդյունքում ունենում ես խոշոր 2-3 խաղացողներ, և այդ խոշոր խաղացողներն ամեն դեպքում, նույնիսկ եթե ազատականացնում ես դաշտը, իրենք մրցակցային ավելի նպաստավոր վիճակում են գտնվում, քան նրանք, որոնք նոր են մտնում շուկա, քանի որ նրանք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ, համապատասխան տեխնիկական կարողություններ և հզորություններ, մեծ ծավալով ներմուծում կատարելու հնարավորություններ ունեն, անմիջապես իրացում կազմակերպելու հնարավորություն ունեն և այլն: Եվ այդ հանգամանքով պայմանավորված՝ մենք դեռևս հեռու ենք կատարյալ մրցակցային կամ ազատ մրցակցային շուկայի մասին խոսելուց, որը օբյեկտվիորեն կարտացոլեր պարզապես դրսի շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունները և կբացառեր որևէ սուբյեկտիվ գործոն: Այսինքն՝ այստեղ պետք է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովն իր գործառույթները լիարժեքորեն կատարի և այստեղ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի մրցակցային միջավայրն աստիճանաբար գա այն վիճակին, երբ ի հայտ կգան նոր խաղացողներ, որոնք կապահովեն ազատ շուկայական պայքարը, որի արդյունքում որևէ մեկը չի կարողանում էական ազդեցություն ունենալ գնի վրա: Այդ պարագայում միայն կունենանք մի իրավիճակ, երբ դրսի շուկայում որևէ բան ազդում է գնի վրա աճի ուղղությամբ, մեզ մոտ կաճի, բայց ոչ ավելի շատ, քան պետք է աճեր, և հակառակը, եթե կան գործոններ, որոնք պետք է նպաստեն գների նվազմանը, մեզ մոտ այդ գործոնն անմիջապես կաշխատեր: Մենք հիմա այդպիսի գործոն ունենք, օրինակ, փոխարժեքը: Դրամը արժևորվում է այլ արժույթների համեմատությամբ և դա ներմուծվող ապրանքների գնի նվազեցման կարևոր գործոն է հանդիսանում: Հիմա հարց է, թե այդ գործոնը որքանով է արտացոլվել այն պրոցեսների մեջ, որոնք հիմա տեղի են ունենում համապատասխան շուկայում:

Պարոն Քթոյան, մեկ շաբաթից, երբ հեղուկ գազի պաշարները կսպառվեն, ի՞նչ խնդրի կբախվենք: Հնարավո՞ր է այդ դեպքում հեղուկ գազն էլ ավելի թանկանա՞:

-Չեմ կարծում, թե ավելի կթանկանա, որովհետև խոսքը, ըստ էության, վառելիքի շուկայի մասին է, և եթե, օրինակ, ապրանքն ունի փոխարինող ապրանքներ, գնի կտրուկ աճ չի կարող տեղի ունենալ, այլ որոշակի աճ կլինի, բայց որն ավելին չի լինի, քան բենզինի շուկայի պարագայում արձանագրվեց: Այո՜, կան հանրային տրանսպորտի տեսակներ, կամ տնտեսվարող սուբյեկտներ, որոնց տրանսպորտային միջոցները աշխատում են հեղուկ գազով, ենթադրում եմ, որ նրանք նույնպես այյլընտրանքային հնարավորություններ կունենան: Այս ամենը պայմանավորված է նավթի գների բարձրացմամբ, և ցանկացած տիպի էներգակիր պետք է այդ աճը արձանագրեր: Բենզինի, դիզելային վառելիքի դեպքում ունեցանք, իսկ հեղուկ գազի դեպքում այդ աճը  դեռևս այդ չափով չկար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում