Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցում է 2 հազարը, որի պատճառով համավարակաբանական վիճակը ուշագրավ է: Հաղորդում է 1tv.ge-ն։
Ըստ նրա՝ կլինիկաները հնարավորինս կենտրոնացված են:
«Շաբաթ-կիրակի օրերին ավելացան ավելի շատ մահճակալներ, ներկայումս կենտրոնացված են ավելի քան 6 հազար մահճակալներ: Ավելացվում են նաև Covid հյուրանոցները: Բարեբախտաբար, մեծ թվով հիվանդներ գտնվում են մեղմ և միջին վիճակում և կարող են բուժվել Covid հյուրանոցներում»,-հայտարարել է Գաբունիան:
Միևնույն ժամանակ, ըստ Թամար Գաբունիայի, երկրում ակտիվորեն ընթանում է պատվաստումների գործընթացը: