Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Պետք է զգույշ լինել․․․․ ինչու է ՊՆ-ն զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք համարում

Հայաստանի պաշտպանության նախարարության համար պետական գաղտնիք է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված, հուղարկավորված անձանց, վերջիններիս ազգային պատկանելիության, զոհվածների՝ զինծառայող, պահեստազորային, կամավոր լինելու, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ թվային տեղեկությունները: ՊՆ-ից 47 օր է պահանջվել, որպեսզի մերժի Հետքին տրամադրել վերը նշված տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե այն պարունակում է պետական գաղտնիք, ինչպես նաև պաշտպանվում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով, իսկ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրված է դեռևս 2015թ. պաշտպանության նախարարի հրամանով:

Ի՞նչ իրավիճակ է այս առումով Արցախում, արդյոք Արցախում նույնպես գաղտնի տեղեկատվություն է համարվում Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված, հուղարկավորված անձանց, վերջիններիս ազգային պատկանելիության, զոհվածների՝ զինծառայող, պահեստազորային, կամավոր լինելու, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ թվային տեղեկությունները։

Արցախի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցավոտ հարցեր են, որոնց մասին խոսելը զգուշավորություն է պահանջում, եթե որևէ ավելորդ տեղեկատվություն կարող է վտանգել մեր հայրենակցի, հարազատի, զինվորի կյանքը, ապա պետք է լրատվամիջոցները առաջնորդվեն ՊՆ հայտարարությամբ։ Ըստ նրա՝ իրականում ամեն ինչ հրապարակելը ճիշտ չէ, կան ներքին հարցեր, և եթե այսօր ՊՆ-ն ասում է, որ չի կարելի այս պահին հրապարակել, ցանկալի չէ, պետք է առաջորդվել այդ տրամաբանությամբ։

«Մեր հասարակությունը ուզում է լսել այդ տեղեկատվությունը, մեկնաբանել, շոու անել, բայց սա ցավոտ հարց է, և եկեք վստահենք այդ ոլորտի արհեստավարժներին և գուցե այդ ցավոտ հարցերը լուծվեն։ Ինչպես հիշում եք, պատերազմը նոր էր ավարտվել և սոցիալական ցանցերում ով ինչ ուզում հրապարակում էր, թե այստեղ կան մարդիկ, այնտեղ կան շրջափակումից դուրս եկածներ, ինչը սխալ է։ Եթե մեր թշնամին, մեր հակառակորդը այդ հստակ փաստերով մեր ցավալի համաձայնագրի կետերը չի իրագործում անգամ գերիների մասով,մեր գերիներին չի տալիս, չի վերադարձնում իրենց ընտանիքներ, ապա այս դեպքում պետք է գիտակցենք, որ մենք  գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որը հուշում է, որ ամեն ինչ պետք է լինի զգույշ և կշռադատված։ Լրացուցիչ զգուշությունը այս առումով չէր խանգարի»,-հավելեց Սեյրան Հայրապետյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում